Jump to content

Սխալ

Վիքիքաղվածք-ից

Սխալ, թույլ տրված անճշտություն։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սխալի պատճառը լավագույնի չիմանալն է[1]։
Դեմոկրիտ
  • Սխալները միշտ էլ ներելի են, եթե ուժ ունես դրանք խոստովանելու[1]։
Անատոլի Լունաչարսկի
  • Եթե բոլորն են սխալվում, նշանակում է բոլորն էլ իրավացի են[1]։
Պիեռ Լաշոսե
  • Ամենամեծ սխալն այն է, որ կարծում ես, թե դու երբեք չես սխալվում[2]։
Թոմաս Կարյայլ
  • Ուշ է սխալը խոստովանելը, երբ նավն արդեն ջրասույզ է եղել[2]։
Կլավդիոս
  • Միայն նա չի ընկնում, ով երբեք երկինք չի բարձրացել[2]։
Ջեյմս Հաուել
  • Եթե սխալ ես գործել, երբեք մի՛ վախեցիր ուղղելուց[2]։
Կոնֆուցիոս
  • Մեկի սխալը մյուսի համար դաս է[2]։
Ջոն Ռեյ
  • Այն հակառակորդը, որը բացահայտում է մեր սխալները, ավելի օգտակար է, քան այն բարեկամը, որը թաքցնում է դրանք[2]։
Լեոնարդո դա Վինչի
  • Ով քիչ է մտածում, նա շատ է սխալվում[2]։
Լեոնարդո դա Վինչի
  • Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալների վրա համառել՝ միայն անխելքը[2]։
Ցիցերոն
  • Սխալները խելք են ավելացնում[2]։
Լև Տոլստոյ
  • Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, թեև դա նրա հիմնական սխալն է[2]։
Լև Տոլստոյ
  • Չկա ավելի կոպիտ սխալ, քան անդունդի վրայից երկու ոտքով ցատկելը[3]։
Լյոյդ Ջորջ
  • Ամենամեծ սխալը ձգտել երևալ ավելի հաճելի քան դուք իրականում կաք[3]։
Բեջոթ
  • Սխալը միմիայն հետևանք է ոչ ճշգրիտ դատողությունների, բայց արդեն բացահայտված սխալի մեջ համառելը թուլակամության նշան է[3]։
Բոուվի
  • Ուշ է սխալը խոստովանելը, երբ ամբողջ նավը ջրի տակ է [3]։
Կլավդիանուս

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 296։
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 297։
  3. 1 2 3 4 Աֆորիզմներ, Երևան, 1989։