Հորացիոս

Վիքիքաղվածք-ից
Եզրակացրած Հորացիոսի պատկեր

Քվինտոս Հորացիոս Ֆլակ (լատիներեն՝ Quintus Horatius Flaccus) (դեկտեմբերի 8, մ.թ.ա. 65 — նոյեմբերի 27, մ.թ.ա. 8), հռոմեացի բանաստեղծ։

Քաղվածքներ[խմբագրել]

Saturae, 1577
  • Գունատ մահը թակում է և՛ աղքատների խրճիթները, և՛ արքայական պալատները։
  • Դարդերը քշում են խելքն ու իմաստնությունը, այլ ոչ ծովի լայն տեսարանով ինչ-որ վայրերը։
  • Եթե ստամոքսիդ, կրծքիդ, ոտքերիդ հետ ամեն ինչ նորմալ է, արքայական ոչ մի գանձ ոչինչ ավելացնել չի կարող։
  • Այն ամենն, ինչ անցել է, անցյալ է։
  • Ով շատ բաների է հասնում, շատ բաներ էլ նրան պակասում են։
  • Կառավարի՛ր քո տրամադրությունը, քանզի այն, երբ չի ենթարկվում, հրամայում է։
  • Հակիրճությունն անհրաժեշտ է, որ խոսքը թեթև և ազատ հնչի, որպեսզի բառերը չխառնվեն և ականջները չտանջեն։
  • Գործից մի՛ խուսափիր, բայց և չափից դուրս իրար մի՛ խառնվիր։
  • Մեծ խոստումները փոքրացնում են վստահությունը։
  • Ուրախալի է խելացնորությանը տրվել այնտեղ, որտեղ տեղին է։
  • Խելքից զուրկ ուժն ինքնիրեն մահանում է։
  • Թաքնված քաջությունը քիչ է տարբերվում գերեզմանային անգործությունից։
  • Եթե չես վազում, քանի առողջ ես, ստիպված կլինես վազել, երբ հիվանդանաս։
  • Կարևոր չէ, թե ինչ խորհուրդ ես տալիս, հակիրճ եղի՛ր։
  • Ի՞նչ պետք է այս արագահոս կյանքում այդքան շատ բան պահանջել։
  • Նկարը բանաստեղծություն է' առանց բառերի։
  • Դուք հատում եք ողջ աշխարհը' երջանկության որոնումներով, իսկ այն միշտ ձեր կողքին է' ցանկացած մարդուց մեկնած ձեռքի հեռավորությամբ։
  • Հաճախ ծաղրը կարևոր առաջադրանքներն ավելի լավ և ուժեղ է լուծում, քան խիստ մեղադրական խոսքը։
  • Ո՞վ է խանգարում ծիծաղելով ասել ճշմարտությունը։
  • Ի՞նչն է մարդկանց մոտ ամենից շատը։ Հույսը, քանզի այն ունեն նույնիսկ նրանք, ովքեր ուրիշ ոչինչ չունեն։
  • Բոլորին էլ նույն գիշերն է սպասվում։
  • Սիրիր ոչ թե այն, ինչ ցանկանում ես սիրել, այլ այն, ինչ կարող ես, ինչ ունես։
  • Լավ պատրաստված մարդը դժբախտության մեջ պահպանում է հույսը և երջանիկ ժամանակ վախենում է ճակատագրի փոփոխություններից։
  • Գինուց մահանում է գեղեցկությունը, գինով կրճատվում է երիտասարդությունը։
  • Դժբախտությունն ունակ է ծնել տաղանդներ, որոնք երջանիկ ժամանակ քնած կմնային։
  • Կանանց առաքինությունը հաճախ արդյունք է նրանց սիրեկանների ժլատության։
  • Եթե հիմա գործերը վատ են ընթանում, չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու։
  • Միակ բանը, որում ողջ մարդկային ցեղն ունի հավասար իրավունքներ, մահն է։
  • Այն ամենն, ինչ այժմ քողարկված է, ժամանակը երբևէ կբացահայտի։
  • Ապրի՛ր ամեն օրը, ինչպես վերջինը. բարի կլինի այն ժամը, որին չէիր սպասում։
  • Որսա՛ պահը։
  • Իմաստության առաջին պայմանը անխոհեմությունից ձերբազատվելն է[1]։
  • Բաց թող միայն պահը և բոցը հրդեհ կդառնա։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179. 


Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հորացիոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: