Գրացիա Դելեդա
Արտաքին տեսք
Գրացիա Դելեդա (Դելեդդա, իտ.՝ Grazia Deledda, 1871-1936), իտալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926):
Քաղվածքներ «Ամուսնալուծությունից հետո» գրքից
[խմբագրել]- ...ավելի լավ է մի ոտքդ մյուսից փոքր լինի, քան գլուխդ ուրիշների գլուխներից փոքր լինի[1]:
- ...իսկ երբ տանը պաշար չկա, լավ գիտեք, որ երբեք չես հագենա…[1]։ Պորեդդա
- Նույնիսկ Աստված չի կարող ամուսնությունն արձակել[1]։ Պորեդդա
- - Լավ փաստաբան կլինի, հաճախորդներին մինչև ոսկորները կկրծի կամ էլ ողջ-ողջ կուլ կտա[1]: Մորաքույր Բակիսիա
- - Եթե վճարում է, նրա արարքները չպիտի դատես[1]: Իսիդորո
- Բայց լավ չէ, որ հայհոյում ես կնոջը, որի հացն ուտելու ես[1]: Իսիդորո
- ...տունը միշտ մուրացկանի տան պես մութ և անհրապույր էր տեսնում[1]:
- - Գրեթե բոլոր դատապարտյալներին մի խոր ախտ է քայքայում, դրանցից շատերն իսկական հանցագործներ են, որոնք թուլության են տրվել: Այստեղ անգամ օդը թունավորված է: Մարդը, որին կտրում են հասարակությունից, զրկում են ազատությունից, պատժավայրում լրիվ քայքայվում է, կորցնում բարոյականության վերջին մնացորդները, դառնում է ստախոս, չար, վայրի, աղճատված այն աստիճանի, որ ինքն էլ չի գիտակցում[1]: Ագռավի թագավոր
- Հետո էլ՝ ի՞նչ է ամուսնությունը: Միություն է, որ մարդիկ են ստեղծում, և որը նշանակություն ունի միայն մարդկանց համար: Կրոնական ամուսնությունը ոչինչ է[1]… Պաուլո
- Տղամարդն ու կինը պիտի միանան, երբ ցանկանում են, և բաժանվեն, երբ համաձայնության չեն գալիս[1]: Պաուլո
- Ո՞ւմ է պետք լավ լինելը, երբ ծեր ես: Այդ ժամանակ ոչինչ չես կարող վայելել[1]: Ջովաննա
Ծանոթագրություններ
[խմբագրել]