Վիքիքաղվածք:Նախագիծ/Օրվա քաղվածք/Մարտ
Արտաքին տեսք
Մարտի 1
[խմբագրել]- Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է:
Մարտի 2
[խմբագրել]- Կյանքը երազանք է իմաստունների համար, խաղ է հիմարների համար, կատակերգություն է հարուստների համար, ողբերգություն՝ աղքատների համար:
- Շոլոմ Ալայխեմ (ծնվել է 1859 թվականի մարտի 2-ին)
Մարտի 3
[խմբագրել]- Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
- Հրանտ Մաթևոսյան (ծնվել է 1935 թվականի մարտի 3-ին)
Մարտի 4
[խմբագրել]- Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր:
- Ալեքսանդր Թամանյան (ծնվել է 1878 թվականի մարտի 4-ին)
Մարտի 5
[խմբագրել]- Վշտերը կտակների նման են՝ ամենավերջինը ոչնչացնում է նախորդներին:
- Թեոդիկ (ծնվել է 1878 թվականի մարտի 5-ին)
Մարտի 6
[խմբագրել]- Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի...
- Գաբրիել Գարսիա Մարկես (ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին)
Մարտի 7
[խմբագրել]Մարտի 8
[խմբագրել]- Կանայք դեմ չեն, որ իրենց քնքշորեն սիրեն, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց զվարճացնեն, և ով անում է մեկն առանց մյուսի, նա ոչինչ չի անում. կանայք նույնիսկ գերադասում են, որ իրենց զվարճացնեն` առանց սիրելու, քան սիրեն` առանց զվարճացնելու:
Մարտի 9
[խմբագրել]- Յուրի Ջորկաեֆ, (ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին)
Երևի թողնենք մայիսի 9-ին
- Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…
- Դուշման Վարդան (ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին)
Մարտի 10
[խմբագրել]- Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:
Մարտի 11
[խմբագրել]- Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:
Մարտի 12
[խմբագրել]- Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում:
Մարտի 13
[խմբագրել]- Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած:
- Եղիշե Չարենց (ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին)
Մարտի 14
[խմբագրել]- Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով:
- Ալբերտ Այնշտայն (ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին)
Մարտի 15
[խմբագրել]- Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին:
- Սողոմոն Թեհլերյան (գործողությունը կատարվել է 1921 թ.-ին)
Մարտի 16
[խմբագրել]- Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
- Մաքսիմ Գորկի (ծնվել է 1868 թվականի մարտի 16-ին)
Մարտի 17
[խմբագրել]- Մանուկ Աբեղյանը «մտավորական մեծ ճիգի մարդ էր, որ կազմակերպել է մեր ազգային գիտակցությունը» հայ հոգևոր մշակույթի տարբեր բնագավառների նկատմամբ։ Պատմական և հանրային մեծ ծառայություն է ասիկա հայ մշակույթին, որ փառքով պետք է արձանագրվի և անկորուստ մնա հայոց գրականության պատմության մեջ:
- Նիկոլ Աղբալյան (Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին)
Մարտի 18
[խմբագրել]- Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:
Մարտի 19
[խմբագրել]- Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:
Մարտի 20
[խմբագրել]- Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ:
Մարտի 21
[խմբագրել]- Նա աշխարհը դիտեց իր խուլ տառապանքների մեջ, աստվածներ ու երկրներ կորցրած աշխարհը, բայց հարկատու չեղավ հուսահատության, այլ միշտ փնտրեց նոր հուշարձաններ, մշակույթի նոր կոթողներ, որոնք պետք է բարձրացնեին մարդկությունը և, հատկապես, սփյուռքահայությունը` այլասերման վտանգից զգուշացնելու ու նրան իր հայրենիքի հոգևոր ու մտավոր հարստությամբ զինելու:
- Ստեփան Ալաջաջյան (Կոստան Զարյանի մասին)
Մարտի 22
[խմբագրել]- Ավելի լավ է այն մարդը, որն ուղղակի ասում է, թե բան չի հասկանում, քան թե այն մարդը, որը կեղծավորություն է անում, ասում, որ իբր թե գիտե այն, ինչ որ չգիտե, ու միայն կեղտոտում ու փչացնում է գործը:
- «Դիմանկար» (Նիկոլայ Գոգոլի վիպակը)
Մարտի 23
[խմբագրել]- Այն, ինչ գիտենք, սահմանափակ է: Ինչ որ չգիտենք, սահման չունի:
- Պիեռ Լապլաս (ծնվել է 1749 թվականի մարտի 23-ին)
Մարտի 24
[խմբագրել]- Եղածը հավասար է չեղածին: Ահա իմաստության փիլիսոփայության բանաձևը:
- Գեորգ Բրուտյան (ծնվել է 1926 թվականի մարտի 24-ին)
Մարտի 25
[խմբագրել]- Սիրուց առաջ անշուք տնակ էր, սիրուց հետո՝ ապարանքի ավերակ:
- Ֆրեդ Աֆրիկյան (ծնվել է 1937 թվականի մարտի 25-ին)
Մարտի 26
[խմբագրել]- Մեծերի ու երեխաների տարբերությունը նրանց խաղալիքների գների մեջ է:
- Ռոբերտ Ֆրոստ (ծնվել է 1874 թվականի մարտի 26-ին)
Մարտի 27
[խմբագրել]- Կրթությունը ցանկացած հիմարություն լսելու կարողությունն է` առանց կորցնելու ինքնատիրապետումը և ինքնահարգանքը:
Մարտի 28
[խմբագրել]- Գրականությունը երևակայության ծնունդն է, այն ոչ գիտություն է, ոչ էլ ասեղ, որը եթե չապացուցվի, չգրվի, ապա կանհետանա: Գրականությունը, ասես մի սարդոստայն՝ աներևույթ, եթերային՝ կապված է կյանքին, նրա ամեն մի անկյանը:
- Վիրջինյա Վուլֆ (մահացել է 1941 թվականի մարտի 28-ին)
Մարտի 29
[խմբագրել]- Մի՞թե չես հասկանում, որ լռությամբ համաձայնվում ես մեղադրողի հետ:
Մարտի 30
[խմբագրել]- Թող ձեր արվեստը լուսավորի մարդկանց ճանապարհը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ դրա մեջ պետք է տեսնի իր պարտքը։
- Վինսենթ վան Գոգ (ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին)
Մարտի 31
[խմբագրել]- Ես ինձ համար կանոն եմ դարձրել հաղթահարել ոչ այնքան ճակատագիրը, որքան ինքս ինձ, և փոխել ոչ այնքան աշխարհի կարգը, որքան իմ սեփական նկրտումները:
- Ռենե Դեկարտ (ծնվել է 1596 թվականի մարտի 31-ին)