Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Վիքիքաղվածք-ից
Գյոթեն (1787)

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (գերմ.՝ Johann Wolfgang von Goethe, օգոստոսի 28, 1749մարտի 22, 1832), գերմանացի գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում[1]։
  • Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել։ Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել[1]։
  • Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է[2]։
  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է[3]։
  • Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի[1]։
  • Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես[4]։
  • Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել[4]։
  • Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել[4]։
  • Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է[5]։
  • Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս[5]։
  • Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի[5]։
  • Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ[5]։
  • Հավատա կյանքին։ Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ[6]։
  • Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է[7]։
  • Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը[7]։
  • Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա[8]։
  • Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է[8]։
  • Ինչ չի գրավում՝ մեռած է[8]։
  • Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է[9]։
  • Մարդը միայն մարդկանց մեջ կարող է ճանաչել իրեն[10]։
  • Մարդը ինքն իրեն ճանաչում է միայն այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը[10]։
  • Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է[10]։
  • Չնայած իրենց բոլոր թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո[10]։
  • Սարսափելի է նա, ով արդեն կորցնելու բան չունի[10]։
  • Մարդուն հատուկ է վատաբանել այն, ինչին ինքն անընդունակ է[10]։
  • Ոչ ոք չի կարող դատել ուրիշներին, քանի դեռ չի սովորել դատել իրեն[11]։
  • Ցանկացած վիճակ գեղեցիկ է, եթե այն բնական է[12]։
  • Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է[12]։
  • Երբ իրը դառնում է օգտակար, դադարում է գեղեցիկ լինելուց[12]։

Ֆաուստ[խմբագրել]

  • ...ո՞վ ես, ի վերջո։
    -Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն։

Անաղբյուր քաղվածքներ[խմբագրել]

  • Երիտասարդներն ավելի շատ սիրում են խրախուսվել, քան կրթվել։
  • Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծումը գտնում։
  • Օտար երկիրը հայրենիք չի դառնա։
  • Երախտամոռությունը թուլության ծնունդ է։ Մեծահոգի մարդիկ երբեք երախտամոռ չեն լինում։
  • Առաջին և վերջին պահանջը հանճարից՝ դա ճշմարտությունն է։
  • Տաղանդը ձևավորվում է լռության մեջ, բնավորությունը՝ բուռն, անհանգիստ միջավայրում։
  • Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի շնորհիվ, և չկա այնպիսի իմաստնություն, որը հնարավոր չլինի փչացնել հիմարության միջոցով։
  • Ես ստեղծված չեմ այս աշխարհի համար, որտեղ բավական է ոտքդ տնից դուրս գցես ու ընկնում ես աղբի մեջ։
  • Գիտելիքն անսահմանափակ է, այն միանշանակ հավատի հակադրությունն է։
  • Մարդու վարքագիծն այն հայելին է, որտեղ երևում է նրա բնավորությունը։
  • Խելացի մարդը նա չէ, ով շատ բան գիտի, այն նա, ով լավ է ճանաչում ինքն իրեն։
  • Այն, ինչ ձեզ համար անհասկանալի է, չի պատկանում ձեզ։
  • Կյանքի նպատակը հենց ապրելն է։
  • Գողերից ամենավտանգավորը տխմարներն են։ Նրանք մեզանից խլում են մեր ժամանակն ու տրամադրությունը։
  • Երջանիկ մարդը չի հավատում հրաշքների։
  • Ոչինչ չես կորցրել, եթե չես կորցրել ամեն ինչ։
  • Հոգին դժբախտությունը կարող է թաքցնել, սակայն գաղտնի երջանկությանը նա չի դիմանա։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 124. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 132. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312. 
  4. 4,0 4,1 4,2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 98. 
  6. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 128. 
  7. 7,0 7,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276. 
  8. 8,0 8,1 8,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-263-2. 
  9. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2. 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  11. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
  12. 12,0 12,1 12,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա