Jump to content

Վարդան Ստեփանյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Դուշման Վարդանից)

Վարդան Ստեփանյան (Դուշման, մարտի 9, 1966 — հուլիսի 3, 1992), Արցախյան ազատամարտի և աֆղանական պատերազմի մասնակից, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման» մեդալով[1]։ Դուշման մականունը ստացել է Աֆղանստանում[2]։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, իր զինվորական ընկերներ Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս, ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում ականի պայթյունից[3]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուր էլ գնամ, տուն եմ գալու։ Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու[2]։
Խոսքն ուղղված էր Վարդանի մորը, բանակ մեկնելուց առաջ։
  • Քանի որ ձեռագիրս լավն է, ինձ Հունգարիա են տանում[2]։
Աֆղանստան տեղափոխվելու լուրը թաքցնելու նպատակով, իսկ Հունգարիա, որովհետև այդ երկրի տեսարժան վայրերի մասին գիրք էր գտել և նամակները այդ գրքի միջոցով էր գրում։
  • Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի[3]։
  • Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…[2]
  • Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի[4]։
  • Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ...[3]
  • Մարմինս մի օր հողը պիտի մաշի, թող որ ազգիս համար մաշեմ այն։

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դուշման հոդվածը նաև Վիքիպեդիայում: