Ռոբերտ Ֆրոստ

Վիքիքաղվածք-ից
Ռոբերտ Ֆրոստը (1959)

Ռոբերտ Ֆրոստ (անգլ.՝ Robert Lee Frost, մարտի 26, 1874 — հունվարի 29, 1963), ամերիկացի բանաստեղծ։ Նա բանաստեղծության Պուլիտցերյան մրցանակի քառակի դափնեկիր է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երեք բառով ես կարող եմ եզրահանգում անել, թե ինչ եմ սովորել կյանքի մասին. այն շարունակվում է[1]։

Անաղբյուր քաղվածքներ[խմբագրել]

  • Բանաստեղծը վիճակ է, այլ ոչ մասնագիտություն։
  • Աշխարհի կեսը լցված է մարդկանցով, ովքեր ասելիք ունեն, սակայն չեն կարողանում ասել, իսկ մյուս կեսը մարդիկ են, որ ասելիք չունեն, բայց անդադար խոսում են[2]։
  • Մեծերի ու երեխաների տարբերությունը նրանց խաղալիքների գների մեջ է[2]։
  • Ինչու՞ է վիշտն ավելի շատ մարդ սպանում, քան աշխատանքը։ Որովհետև թախծող մարդիկ ավելի շատ են, քան աշխատողները[2][3]։
  • Բանկն այնպիսի վայր է, որտեղ պարզ եղանակի համար ձեզ անձրևանոց կտան և կխնդրեն այն վերադարձնել, երբ սկսվի անձրևը[4]։
  • Տունը մի վայր է, ուր եթե ստիպված լինես վերադառնալ, քեզ ստիպված կլինեն ընդունել[5]։
  • Լավագույն ելքը միշտ միջով անցնելն է[5]։
  • Օրական ութ ժամ քրտնաջան աշխատիր, կդառնաս ղեկավար և հնարավորություն կստանաս օրական 12 ժամ աշխատել[2]։
  • Միշտ ինչ-որ բան մեզ ետ է պահել և թուլացրել է, քանի դեռ չենք գիտակցել, որ դա հենց մենք ենք։
  • Կրթությունը կյանքը չի փոխում։ Այն ուղղակի խնդիրներն ավելի բարձր մակարդակի է հանում[4]։
  • Ցանկացած մարդու անքակտելի իրավունքն եմ համարում՝ գնալ դժոխք իր իսկ ճանապարհով[5]։
  • Ընտանիքները քանդվում են այն ժամանակ, երբ մարդիկ հասկանում են այն ակնարկները, որոնք չէիր էլ պատրաստվում անել, և չեն հասկանում նրանք, որոնք անում ես։
  • Ականջը միակ լավագույն գրողն է և լավագույն ընթերցողը։
  • Կրթությունը ցանկացած հիմարություն լսելու կարողությունն է՝ առանց կորցնելու ինքնատիրապետումը և ինքնահարգանքը[5]։
  • Բանաստեղծությունը կյանքը կոկորդից բռնելու ձև է[4]։
  • Երբ համայնքը բավականին հարմար է ձեզ համար, դուք այն ազատություն եք կոչում։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 11. ISBN 978-99941-1-748-2. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 ФРОСТ Роберт։ Վերստացված է՝ 25 դեկտեմբերի, 2015։
  3. Robert Frost quotes (showing 31-60 of 310)։ Վերստացված է՝ 25 դեկտեմբերի, 2015։
  4. 4,0 4,1 4,2 Robert Frost quotes (showing 61-90 of 310)։ Վերստացված է՝ 25 դեկտեմբերի, 2015։
  5. 5,0 5,1 5,2 5,3 Robert Frost quotes։ Վերստացված է՝ 25 դեկտեմբերի, 2015։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոբերտ Ֆրոստ հոդվածը նաև Վիքիպեդիայում: