Վինսենթ վան Գոգ

Վիքիքաղվածք-ից
Վինսենթ վան Գոգը

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլանդերեն՝ Vincent Willem van Gogh, 1853, մարտի 301890, հուլիսի 29), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Թող ձեր արվեստը լուսավորի մարդկանց ճանապարհը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ դրա մեջ պետք է տեսնի իր պարտքը[1]։
  • ․․․բանն այն է, որ ճշմարիտ պատկերների որոնումները թանկ են ինձ համար, մի խոսքով ես զգում եմ, որ գերադասում եմ գեղանկարի մեջ կոշկակար լինել, քան գույնի երաժիշտ[1]։
  • Այն ամենը, ինչով լի են իմ գլուխն ու սիրտը, պետք է գծանկարի կամ գունանկարի տեսք ստանա[2]։

Վան Գոգի մասին[խմբագրել]

  • Նա ազնիվ մարդ էր և մեծ նկարիչ[1]։
Պոլ Գաշե
  • Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից[3]։
Մարտիրոս Սարյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Նարեկ Մեսրոպյան, Արևը վրձնի վրա, Երևան, 1978
  2. Վան Գոգ Վինսենտ։ Վերստացված է՝ 23 դեկտեմբերի, 2015։
  3. «Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար…». այսօր Վան Գոգի ծննդյան օրն է։ Վերստացված է՝ 23 դեկտեմբերի, 2015։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վինսենթ վան Գոգ հոդվածը նաև Վիքիպեդիայում: