Jump to content

Ուիլյամ Շեքսպիր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Շեքսպիրից)
Ուիլյամ Շեքսպիրը

Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare, կնքված՝ ապրիլի 26, 1564ապրիլի 23, 1616), անգլիացի բանաստեղծ և թատերագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը[1]։
  • Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի
    Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
    Որ մեզ դուրս քշի հայրենի հողից--
    Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին[2]։
  • Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել[3]։
  • Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում[3]։
  • Քաջը մեռնելով հաղթում է մահին[4]։
  • Ի՛նչ հրաշակերտ է մարդը։ Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը։ Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները։ Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ։ Խոհականությամբ՝ կարծես մի աստված։ Աշխարհի գեղեցկությունը[4]։
  • Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն[4]։
  • Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը[4]։
  • Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ[4]։
  • Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե[5]։
  • Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա[5]։
  • Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան[5]։
  • Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը[5]։
  • Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը[5]։
  • Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում[5]։
  • Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել[6]։
  • Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին[6]։
  • Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում[6]։
  • Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը[6]։
  • Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ[6]։
  • Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է[6]։
  • Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը[7]։
  • Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա[7]։
  • Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում[7]։
  • Միամիտ մարդիկ սիրում են վիճել,
Իսկ ազնիվները՝ միաբան լինել[7]։
  • Բարեսիրտ մարդը բարի է տեսնում[7]։
  • Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է[7]։
  • Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,
Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել[8]։
  • Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,
Քան թե գիտությամբ հռչակվել տգետ[8]։
  • Վիշտը այտերն է նվաճում միայն,
Չի հաղթանակում ուղեղի վրա[8]։
Անխորհուրդ մարդկանց
Թշվառ ուղեղում[8]։
  • Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել[8]։
  • Արտաքին գեղեցկությունն առավել ևս արժեքավոր է, եթե պատսպարում է ներքին գեղեցկությունը։ Գիրքը, որի ոսկե ճարմանդները պարփակում են ոսկե բովանդակություն, ձեռք է բերում առանձնահատուկ հարգանք[9]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34. 
  3. 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 90. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93. 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 94. 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 95. 
  9. Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ուիլյամ Շեքսպիր հոդվածը նաև Վիքիպեդիայում: