Jump to content

Պլատոն

Վիքիքաղվածք-ից
Պլատոնը՝ ըստ Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» պատկերի

Պլատոն (հին հուն.՝ Πλάτων, մ.թ.ա. 428/427 — մ.թ.ա. 348/347), հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, փիլիսոփայական երկխոսությունների գրող և Աթենքի Կաճառի հիմնադիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Լավ սկիզբը գործի կեսն է[1]։
  • Մաթեմատիկան տիեզերական լեզու է[2]։
  • Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն, դժվար[3]։
  • Ճիշտ պետությունը կարելի է գիտականորեն հիմնավորել և ոչ թե խարխափելով, սարսափ ազդելով, ճշմարտության տեղ ընդունելով, հորինելով փնտրել[4]։
  • Պետության ծագումը նաև արդարության ծագումն է[4]։
  • Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ փիլիսոփաները արքաներ են, արքաները՝ փիլիսոփաներ[4]։
  • Քաղաքականության տեսությունը պետք է հիմնավորվի մարդու ճանաչողությամբ[4]։
  • Պետության ֆունկցիաներ կարող են կատարել միայն արիստոկրատները՝ որպես լավագույն խելացի քաղաքացիներ[4]։
  • Ճշմարտությունը հաստատում եմ ես, դա այն է ինչ ձեռնատու է ուժեղագույնին[4]։
  • Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք (խումբ) անվերապահ կերպով ենթարկվում է իր բնությունից բխող հետևանքներին, օրինակ, ստրուկները կատարում են լոկ այն, ինչ ստրուկներին է վայել[4]։
  • Յուրաքանչյուր կառավարություն, վերջնական հաշվով որոշվում է այդ պետության մարդկանց հատկանիշներով[4]։
  • Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում[5]։
  • Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը[5]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 281.
  4. 1 2 3 4 5 6 7 8 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 152. ISBN 99930-2-263-2.
  5. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 167։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պլատոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: