Պոլ Վալերի
Jump to navigation
Jump to search
Ամբրուազ Պոլ Թուսան Ժյուլ Վալերի (ֆրանսերեն՝ Ambroise-Paul-Toussaint-Jules Valéry, հոկտեմբերի 30, 1871 — հուլիսի 20, 1945), ֆրանսիացի բանաստեղծ, ակնարկագիր և փիլիսոփա։
Քաղվածքներ[խմբագրել]
- Երջանկության աչքերը փակ են[1]։
- Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի։ Այն մարդը, որ շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում[2]։
- Առավել հաճույքով մենք խոսում ենք այն մասին, ինչ չգիտենք։ Քանի որ հենց այդ մասին ենք մտածում։ Այստեղ է ուղղված մտքի աշխատանքը, և ուղղված է գուցե միայն նա[3]։
- Երբ որևէ մեկը լիզում է քո ներբանը, ոտքով սեղմիր նրան, նախքան նա կսկսի կծել[4]։
Պարոն Տեստ[խմբագրել]
- Պարոն Տեստը ծնվել է պատահականությունից։ Ինչպես բոլորը։ Ամեն միտք, որ նա ունի կամ ունեցել է, գալիս է այս փաստից[5]։
- Այն, ինչ կարևոր է մեկի համար (ես նկատի ունեմ մեկին, որը եզակի է և միայնակ՝ ըստ էության), հենց դա նրան ստիպում է զգալ, որ նա միայնակ է։
- Հենց դա է նրան հայտնվում, երբ նա իսկապես մենակ է (նույնիսկ, երբ նյությականորեն նա ուրիշների հետ է)[6]:
- Այն ամենը, որ անում եմ և մտածում, Ցուցանմուշն է իմ հնարավորի։ Մարդն ավելի ընդհանուր է, քան իր կյանքն ու գործողությունները։ Նա ասես ավելի նախատեսված է հնարավորությունների համար, քան դրանց մասին կարող է իմանալ։ Իմ հնարավորը երբեք չի լքում ինձ[7]։
Ոգու քաղաքականություն[խմբագրել]
- Մենք՝ քաղաքակրթություններս, հիմա գիտենք, որ մահկանացու ենք։
- Մենք պատմություններ ենք լսել հիմնովին անհետացած աշխարհների մասին, ողջ իրենց մարդկանցով ու տեխնիկայով հանդերձ խորտակված, իրենց աստվածներով ու օրենքներով, ակադեմիաներով և զուտ ու կիրառական գիտություններով, իրենց քերականություններով ու բառարաններով, ռոմանտիկներով ու սիմվոլիստներով, իրենց քննադատներով ու քննադատների քննադատություններով դարերի անպեղելի խորքերն իջած տերությունների մասին: Մենք քաջ գիտեինք, որ բովանդակ տեսանելի աշխարհը ստեղծված է մոխրից, իսկ մոխիրը նշանակում է ինչ-որ բան: Պատմության թանձր քողի միջով մենք նշմարում էինք հարստությամբ և ոգով ծանրաբեռ հսկայական նավերի ուրվականներ: Եվ անկարող էինդ դրանք հաշվել: Սակայն այդ խորտակումներն, ըստ էության, մեզ չէին վերաբերում:
- Էլամը, Նինվեն, Բաբելոնը հրաշալի, անորոշ անուններ էին, և աշխարհների այդ լիակատար կործանումը մեզ համար ուներ նույնքան քիչ նշանակություն, որքան դրանց գոյությունը: Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը... ևս կարող են դառնալ գեղեցիկ անուններ: Լուզիտանիան՝ նույնպես: Այժմ տեսնում ենք, որ պատմության վիհը բավականաչափ մեծ է ամենքին ընդգրկելու համար: Զգում ենք, որ քաղաքակրթությունը կյանքի նման դյուրաբեկ է: Քիթսի և Բոդլերի երկերը Մենանդրոսի գործերի ճակատագրին արժանացնող հանգամանքները բնավ էլ անհավանական չեն. դրանք կարելի է գտնել ամեն լրագրում[8]:
- Իշխանությունն ունի սոսկ ուժ, մի բան, որն իսկապես վերագրում են դրան. նույնիսկ ամենաբիրտ իշխանությունը հիմնված է հավատքի վրա։ Դրան վերագրում են մի կարողություն,- ասես այն պիտի գործի բոլոր ժամանակներում և ամեն տեղ,- որը նա իրականում իզորու է սպառել միայն մի կետի վրա և որոշակի պահի։ Ի վերջո, ամեն իշխանություն վարկային հիմնարկության վիճակում է, որի գոյությունը պայմանավորված է այն միակ հավանականությամբ (ընդսմին, չափազանց մեծ), թե բոլոր հաճախորդները միաժամանակ նույն օրը չեն գա պահանջելու իրենց ավանդները։ Եթե ամեն վայրկյան, որև է պահի ինչ-որ իշխանությունից պահանջվեր իր իրական ուժերը հանդես բերել իր տերության բոլոր կետերում, այդ իշխանությունը բոլոր կետերում կլիներ գրեթե հավասար զրոյի․․․
- Նկատենք նաև (ևս մի հետաքրքիր դիտարկում), որ եթե բոլոր մարդիկ հավասարապես լուսավորյալ լինեին, հավասարապես քննադատ և մանավանդ հավասարապես համարձակ, ողջ հասարակությունը կդառնար անհնարին․․․[9]
- Գործի տեր, իր ապրուստը հոգացող մարդու, որ կարող է օրվա ընթացքում մեկ ժամ նվիրել ընթերցանությանը և կարդալ տանը, տրամվայի մեջ կամ մետրոյում,- ահա վերջինիս այդ մեկ ժամը հոշոտում են հանցագործությունները, անկապ դատարկաբանությունները և իրարից չտարբերվող ասեկոսեներն ու փաստերը, որոնց խառնիճաղանջությունն ու առատությունը կարծես ստեղծված են մարդուս ահաբեկելու և նրան կոպտորեն տափակացնելու համար։ Մերօրյա մարդը կորած է գրքի համար․․․[10]
Այլ[խմբագրել]
- Ուժը թույլ է, եթե հավատում է միայն ուժին[11]։
- Զզվելով իրավացի լինելուց, հաջողված բաներ անելուց, հնարքների արդյունավետությունից՝ փորձեք այլ բան։
- - Այն, ինչը մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասովոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսն ասես մեղմացած լինի արցունքների խոնավ-անխուսափելիության սպառնալիքի առաջ։
- - Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծողի տառապանքը, որն ինձանից է սերել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար[12]:
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168:
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 123:
- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 580:
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 648:
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 111
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 121
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 125
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 7-8, ISBN 99930-59-40-4։
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 65, ISBN 99930-59-40-4։
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 91, ISBN 99930-59-40-4։
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 314.
- ↑ Պոլ Վալերի, «Հրեշտակը»