Jump to content

Շնորհակալություն

Վիքիքաղվածք-ից

Շնորհակալություն, շնորհակալ լինելը, գոհունակություն, շնորհակալության զգացման արտահայտությունը խոսքով, գործով[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աշխարհում չկա ավելի գեղեցիկ շռայլություն, քան շնորհակալության շռայլությունը։
Լաբրյուեր
  • Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար։
Էբներ-Էշենբախ
  • Անշնորհակալությունը թուլության տեսակ է։ Ականավոր մարդիկ երբեք անշնորհակալ չեն լինելում։
Գյոթե
  • Շնորհակալությունը ամենամեծ առաքինություններից մեկն է։ Բայց էլ ավելի մեծ առաքինություն է շնորհակալության նկատմամբ հավակնության չափի զգացումը։
Գեբբել
Վասիլի Կլյուչևսկի
  • Իր բարեգործություններից յուրաքանչյուրի համար շնորհակալություն պահանջելը նշանակում է առևտուր անել դրանցով։
Ադրիան Դեկուրսել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]