Jump to content

Տգիտություն

Վիքիքաղվածք-ից

Տգիտություն, տգետ լինելը, անգիտություն, անտեղյակություն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդը միայն մի բռնակալ ունի` տգիտությունը։
Հյուգո Վիկտոր
  • Մարդկությունը միայն մի չարիք ունի` տգիտությունը, այդ չարիքի դեմ կա միայն մեկ դեղամիջոց`գիտությունը։
Դմիտրի Պիսարև
  • Տգիտությունը անկաշկանդ և մարդուց ոչ մի աշխատանք չպահանջող վիճակ է, այդ պատճառով տգետները հաշվվում են հազարներով։
Լաբրյուեր
  • Մարդիկ որքան քիչ են իմանում, այնքան նրանց ընդարձակ են թվում նրանց գիտելիքները։
Ռուսո
  • Տգիտությունը խելքի գիշերն է` անլուսին ու անաստղ գիշերը։
Ցիցերոն
  • Տգիտությունը աղջամուղջ է, այնտեղ շրջում է չարիքը։
Վ. Հյուգո
  • Լիակատար տգիտությունը հանգեցնում է լիակատար բթամտության։
Կ. Հելվեցիուս
  • Տգիտության դեպքում միտքը դալկանում է սննդի պակասությունից։
Կ. Հելվեցիուս

Ծանոթագրություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։