Jump to content

Ագահություն

Վիքիքաղվածք-ից

Ագահություն, ամեն ինչ ունենալու անզուսպ ցանկություն։

Քաղվածքներ

[խմբագրել]
Արիստոտել
  • Հաստ պարանն ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը արքայություն կմտնի[1]։
  • Վա՜յ նրան, որ ագահությամբ խլում է այն, ինչ իրենը չէ[1]։
Փավստոս Բուզանդ
  • Ագահ հյուրը ճաշելիս մոռանում է տանտիրոջ մասին, անսիրտ մեկենասը նկարը զննելիս մոռանում է նկարչի մասին[1]։
Կարլ Լյուդվիգ Բյոռնե
  • Ով կարողանում է բավականանալ քչով, նա հարուստ է[1]։
Կարլո Գոլդոնի
  • Ագահությունը բոլոր չարիքների արմատն է[1]։
Ջ. Զոշեր
  • Ագահ մարդը գայլ է, հոշոտող և ծարավի մարդկանց արյան...[1]։
  • Ագահության պատճառով հոգևորականները դարձան կաշառակեր[1]։
  • Ագահության պատճառով ոմանք կռվում են և վշտանում, ոմանք նախանձում և գողանում, ոմանք էլ չարիք են նյութում մարդկանց դեմ[2]։
Մկրտիչ Նաղաշ
  • Ագահ ու կռապաշտ առաջնորդը ավազակապետ է[1]։
Եզնիկ Կողբացի
  • Ագահ մարդը հաշտ աչքով չնայեր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկը[1]։
Հակոբ Պարոնյան
  • Ագահը միշտ աղքատ է։ Իմացիր տենչանքիդ նպատակն ու սահմանը[1]։
Պետրարկա
  • Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է[1]։
Էրազմ Ռոտերդամցի
Սենեկա
  • Ով աչք ունի ուրիշի ունեցվածքին, կկորցնի և իրենը[3]։
Փեդրո
  • Ագահության պատճառով շատերին զնդանում տեսա, շատերին՝ կախաղանից կախված, իսկ ոմանք էլ գլխովին կորան[4]։
Մկրտիչ Նաղաշ
  • Մենք ծնվում ենք անվախ, դյուրահավատ և ագահ․․․ և մեր մեծամասնությունը մնում է ագահ[5]։
Մինյոն Մաքլոֆլին

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 3։
  2. ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
  3. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4։
  4. ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
  5. ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 416։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ագահություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։