Jump to content

Գուրգեն Ջանիբեկյան

Վիքիքաղվածք-ից
Գուրգեն Ջանիբեկյան

Գուրգեն Ջանիբեկյան (մայիսի 18, 1897, Երևան — սեպտեմբերի 27, 1978, Երևան), հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բարեկամությունն ու միաբանությունը թատրոնի հիմքն են[1]։
  • Դերասանությունը մութ բան է[2]։
  • Մարդս, որ ինքն իրեն սանձել սովորի, ինչ դժվարություն էլ լինի, կհաղթահարի[3]։
  • Դերասանը պիտի ունենա կրկնակի շնորհք՝ մի շնորհքը դեր ստեղծելու, մյուսը դեր ստանալու համար[4]։
  • Շնորհալի մարդիկ միշտ էլ ընդունակ են յուրացնելու արվեստի նորույթները, նոր սկզբունքներն ու ոճերը[5]։
  • Ժամանակից շուտ տերևները չեն կանաչում, նույնիսկ, երբ հողը պարարտ է լինում[6]։
  • Աշխատող մարդը միշտ էլ կհասնի իր նպատակին[7]։
  • Լավ է, երբ մարդ գիտակցում է իր սխալը և կես ճանապարհից ետ է դառնում[8]։
  • Մարդ ինչքան մեծ է լինում, այնքան ավելի պարզ է պահում իրեն[9]։
  • Մեղքի գիտակցությունը մարդուն ավելի հասկացող ու համբերող է դարձնում, բայց չի երջանկացնում[10]։
  • Կինը որ շատ խելոք է լինում, տղամարդու համար լավ չի[11]։
  • Սիրտը շատ ծակաչք է, անկուշտ է, խելք պիտի ունենաս, որ նրան բռանդ մեջ պահես[12]։
  • Մարդն իր հայրենիքում պիտի աշխատի, որ արած գործի համը քաղցր լինի[13]։
  • Դերասանի ու ռեժիսորի ստեղծագործական միաբանության դեպքում են միայն ստեղծվում իրապես բարձրարվեստ բեմական արժեքներ[14]։
  • Դերն անգիր իմանալը դերասանի աշխատանքի հիմքն է, այն իմաստով, որ գույները, հոգեբանական վիճակները հեշտությամբ են գտնվում ու ամրացվում։ Դեր չիմանալը խանգարում է ազատ գործելուն, քանի որ ուշադրությանդ մեծ մասը ծախսում ես տեքստը ստույգ վերծանելու համար[15]։
Գուրգեն Ջանիբեկյանի հուշատախտակը Երևանի Թամանյան փողոցում
  • Ինչպես որ ծաղկունքն է դրսևորում բնության ուժն ու գեղեցկությունը, այնպես էլ ջահելությունն է լիապես արտահայտում մարդուն։ Ջահելությունը ոչ միայն տարիքի ըմբռնումով, այլ ոգու աշխուժության և մտքի թարմության[16]։
  • Հեղափոխությունը ինքը հենց ճշմարտության որոնումն է, որ ի կատար է ածվում սուր մտքով ու ջերմ սրտով, ռոմանտիկ շնչով ու պոետիկ ոգով և, ամենագլխավորը, լիակատար անկեղծությամբ[17]։
  • Նավավարները որ համերաշխ չգործեն, նավը տեղից չի շարժվի[17]։
  • Դերասանի ապրածն ու արածը պիտի դառնա նրա հետնորդների ուշադրության առարկան[18]։
  • Իմաստությունը միայն տարիքով չի նվաճվում[19]։
  • Հակառակորդների հանդեպ անգամ հարգանք ու տակտ պիտի ցուցաբերես[19]։
  • Մարդն է գեղեցկացնում բնությանը, երբ մարդն աղետի մեջ է, ամեն գեղեցկություն թվում է անիմաստ[20]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Գուրգեն Ջանիբեկյան, Իմ աշխարհից։ Հուշեր 3 գրքով,Երևան։ Սովետական գրող, 1977, էջ 3։
  2. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 4։
  3. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 7։
  4. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 9։
  5. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 17։
  6. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 32։
  7. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 49։
  8. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 56։
  9. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 89։
  10. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 105։
  11. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 138։
  12. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 140։
  13. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 166։
  14. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 190։
  15. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 193։
  16. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 232։
  17. 17,0 17,1 Գուրգեն Ջանիբեկյան, էջ 243։
  18. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 250։
  19. 19,0 19,1 Գուրգեն Ջանիբեկյան, էջ 253։
  20. Գուրգեն Ջանիբեկյան, էջ 301։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գուրգեն Ջանիբեկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: