Իմաստություն
Արտաքին տեսք
Իմաստություն, կյանքի, իրերի ու երևույթների բարձր ճանաչողություն, բարձրագույն գիտություն[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բարձրագույն իմաստությունն ինքն իրեն ճանաչելն է[2]։
- Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է[2]։
- Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը[2]։
- Առանց քաջության իմաստությունն ամուլ է[2]։
- Բալթասար Գրասիան
- Իմաստությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտություն երջանկության մասին[3]։
- Իմաստությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները. ճիշտ վճիռներ կայացնել, անսխալ խոսել և անել այն, ինչ հարկավոր է[3]։
- Ինչպես որ սեղանն է անօգուտ առանց հացի, այդպես էլ մեծությունն է անօգուտ առանց իմաստության[3]։
- Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը իմաստության անփոփոխ նշանն է[3]։
- Ամենաիմաստունը ասույթների առատ պաշար ունի[3]։
- Իմաստունը նա չէ, ով շատ գիտի, այլ նա, ում գիտելիքներն օգտակար են[3]։
- Խոհեմ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը[3]։
- Իմաստությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար[3]։
- Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց[3]։
- Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ ու մեղմ[3]։
- Իմաստուն մարդը տարիք է առնում, բայց չի ծերանում[3]։
- Իմաստության առաջին պայմանը անխոհեմությունից ձերբազատվելն է[3]։
- Իմաստություն կա հիմարի խոսքում,
- Իսկ շատ խելոքներ հիմար են կյանքում[4]։
- Իմաստության մեջ ծանրակշռություն կա, իսկ բուն ծանրակշռության մեջ ոչ մի իմաստություն չկա[4]։
- Կացինը կոթից ավելի իմաստուն է[4]։
- Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է[4]։
- Ավելի լավ է խելք և իմաստություն ունենալ, քան փառք ու հարստություն[4]։
- Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը[4]։
- Իմաստությունը շնորհ է, հիմարությունը՝ մեղք[4]։
- Իմաստուն մարդը հիմարի հետ վիճելիս ոչ թե պիտի բարկանա, այլ ծիծաղի[4]։
- Իմաստունների հետ ընկերություն անողը ինքն էլ իմաստուն կդառնա, իսկ տխմարների հետ ընկերացողը կտխմարանա[4]։
- Օգտվեք, բայց մի՛ չարաշահեք, այդպիսին է կանոնն իմաստության[4]։
- Իմաստուն լինելու արվեստն այն է, որ կարողանաս իմանալ, թե ինչի վրա չպետք է ուշադրություն դարձնել[4]։
- Իմաստությունը հիմնվում է երեք բանի վրա. հարկավոր է շատ տեսնել, շատ սովորել և շատ տառապել[4]։
- Մի՛ գովիր մարդու տեսքը կամ անթիվ անցավոր գանձերը, այլ գովիր մարդու խելքը, իմաստությունը, հանճարը, գործերը[5]։
- Մեկ աղքատ իմաստունն ավելի լավ է, քան հազար տգետ հարուստը[5]։
- Աշխարհումն իմաստությունն ավելի լավ է, քան անցավոր հարստությունը[5]։
- Մեր իմաստության աղբյուրը մեր փորձն է։ Մեր փորձի աղբյուրը մեր հիմարությունն է[6]։
- Իմաստուն է նա,ով գիտի օգտակարը,այլ ոչ շատը[6]։
- Բարոյականությունը ժամանակավոր է, իսկ իմաստությունը հավետ է[6]։
- Իմաստությունը երկրի ու երկնքի թագուհին է[6]։
- Իմաստությունն ամենաճշգրիտն է բոլոր գիտությունների մեջ[6]։
- Միամիտները երբեք չեն ներում և մոռանում,միամիտները ներում և մոռանում են,իսկ իմաստունները ներում,սակայն չեն մոռանում[6]։
- Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքներին։ Գիտելիքներն անցյալն են, իսկ իմաստությունն ապագան[6]։
- Հնդիկ առաջնորդ
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1972։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 177։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 178։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 179։
- ↑ 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 180։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 [1]