Հայեր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Հայից)
Jump to navigation Jump to search
Անվանի հայեր

Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է։ Այսօր գոյություն ունեն հայկական 2 պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հայը մեկ ուրիշ ազգի առջև գլխարկ հանելու պետք չունի[1]։
Ավետիս Ահարոնյան
  • Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք[2]։
Ջորջ Բայրոն
  • Եթե ծանոթանում ենք Մատենադարանի հազարավոր գրքերի պատմությանը կամ կենսագրությանը, տեսնում ենք իսկական հայ ժողովրդի մեծագործությունը, որը չի նվազել անգամ ամենադաժան արհավիրքի եզրերին[3]։
Ստեփան Զորյան
  • Էն տեսակ տանջանք ու տառապանք, ինչ որ հայ ժողովուրդն է տեսել արևելյան բռնակալներից ու բարբարոսներից, չի տեսել ոչ մի ժողովուրդ, ոչ մի աշխարհում[3]։
Հովհաննես Թումանյան
  • Իմ սու՛րբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը, ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց մամուռը[3]։
Ավետիք Իսահակյան
  • Ժողովու՛րդ հայոց, քո ազատությունը քո ձեռքդ է ամեն բանե առաջ, քո սեփական ուժիդ, քո զենքիդ մեջ[3]։
Խրիմյան Հայրիկ
  • Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից[3]։
Էմանուել Կանտ
  • Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից[3]։
Ֆրիտյոֆ Նանսեն
  • Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ[3]։
Ֆրիտյոֆ Նանսեն
  • Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր բարձունքների անսահման դաշտերում էլ[3]։
Հովհաննես Շիրազ
  • Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է[4]։
Եղիշե Չարենց
  • Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
Աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ[4]:
Պարույր Սևակ
  • Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար[4]։
Վազգեն Ա
  • Հայը պիտի ապրի՝ հակառակ դահիճներուն, հայը պիտի ապրի ժողովուրդների սիրագող շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար[4]։
Դանիել Վարուժան
  • Հայ ժողովուրդն այն բազմագլուխ առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը[4]։
Րաֆֆի
  • Անհնար է գլուխ չխոնարհել հարազատ հայ ժողովրդի հին և միջնադարյան մշակույթի առջև, անհնար է չհպարտանալ նրա հոյակապ պատմական անցյալով[4]։
Լևոն Օրբելի
Գարեգին Նժդեհ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247:
  2. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247-248:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 248:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249:
  5. Գարեգին Նժդեհի հզոր մտքերը


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հայեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: