Արատ
Jump to navigation
Jump to search
Արատ, մարմնական որևէ պակասություն, թերություն, բացասական հատկություն[1]։
Քաղվածքներ[խմբագրել]
- Հարբեցողությունը մայրն է բոլոր արատների:
- Արատները միշտ իրար հետ լեզու կգտնեն:
- Արատներ չունենալը լավ է, բայց վատ է գայթակղություններին չենթարկվելը:
- Բեջոթ
- Արատները, որոնց մենք ծաղրում ենք ուրիշների մեջ, ծիծաղում են մեզ վրա մեր մեջ:
- Չարլզ Բրաուն
- Կասկածամտությունը հիմարի արատն է, իսկ դյուրահավատությունը` խելոքի թուլությունը:
- Հպարտությունը արմատախիլ է անում բոլոր արատները, բացի ինքն իրենից:
- Յուրաքանչյուր արատ միայն խորանում է նրան առաքինության դիմակով ծածկելու փորձերից:
- Երիտասարդների հրապուրանքները ծերության օրերին դառնում են արատներ:
- Մենք հաճախ չենք տրվում որևէ արատի սոսկ այն պատճառով, որ դրանից մեզ ետ են պահում այլ արատներ::
- Զրկել արատը հույսից, նշանակում է զենք տալ առաքինությանը:
- Լևիս
- Արատների լավագույն օգտագործումը դրանցից մեկի կիրառումն է մյուսների դեմ պայքարելիս:
- Հեզլիթ
- Չկա մեկն առանց արատների: Մեզնից լավագույնը նա է, և դրանցից քիչ ունի:
- Ով խրախուսում է արատը, նա դրանով իսկ անարգում է առաքինությանը:
- Բոլոր մոդայիկ արատները առաքինության համբավ ունեն:
- Այլ մեղքերի մեջ հարբեցողությունն առանձնապես գռեհիկ ու ստոր արատ է:
- Արատավոր հոգին, որ զվարճանում է սրբությունով, նման չարագործի`ժպիտը շուրթերին:
- Եվ առաքինությունը կարող է դառնալ արատ, եթե նրան ճիշտ չօգտագործեն:
- Շեքսպիր
- Սնափառությունը բոլորի համար ամենազզվելի, ամենատհաճ արատն է, քանզի նրանով տառապում է յուրաքանչյուր մարդ` առանց բացառության, իսկ երկու սնափառություն երբեք իրար չեն սիրում:
- Չեստերֆիլդ
- Ուսուցիչները միշտ այնքան են, որքան արատները:
- Պետրարկա
- Մարդկանց հետ ապրիր հաշտ, սակայն պայքարիր արատների դեմ:
- Պուբլիլիոս Սիրոս
- Ամեն մի ավելորդություն արատ է:
- Որոշ արատներ թափանցում են մեր մեջ առաքինությունների տեսքով:
- Սենեկա Կրտսեր
- Արատները յուրացվում են նաև առանց ուսուցիչների:
- Սենեկա Կրտսեր
- Այլոց արատները միշտ մեր աչքի առաջ են, իսկ մեր սեփականը` թիկունքում:
- Սենեկա Կրտսեր
- Չափից դուրս մոլուցքը գինու նկատմամբ փակում է դուռը բոլոր արժանիքների և բացում բոլոր արատների առաջ:
- Վալերիոս Մաքսիմոս
- Օրենքները պետք է արմատախիլ անեն արատները և արմատավորեն առաքինությունները:
- Զգուշացեք ոմանց արատները ողջ աշխարհին վերագրելուց:
- Առաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է:
Աղբյուրներ[խմբագրել]
- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989: