Jump to content

Մոլիեր

Վիքիքաղվածք-ից
Մոլիերի դիմանկարը իշխանի դերում, 1658, նկարիչ` Նիկոլա Մինյար

Մոլիեր (իսկական անունը՝ Ժան Բատիստ Պոկլեն, մկրտության թվականը՝ 1622 թ. հունվարի 15, Փարիզ1673 թ. փետրվարի 17, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան, թատրոնի տնօրեն, «բարձր կատակերգության» ժանրի հիմնադիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Վատ կյանքը վատ մահ է բերում։
  • Սիրո մեջ ես սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատերի մեջ փակել։
  • Բժշկությունը մարդկության մեծագույն մոլորություններից է։
  • Կարիքն օրենք չի ճանաչում, իսկ ով օրենք չունի, ապրում է անասունի պես։
  • Պարտատերերից թաքնվելը շատ վատ քաղաքականություն է։
  • Գեղեցկուհին իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ, գեղեցկուհուն ամեն ինչ ներելի է։
  • Ինչ հաճելի է մտածել, որ դու ինչ-որ բան իմացել ես։
  • Ինչ ուզում եք, ասեք՝ մարդու մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, այնպիսի մի բան, որ գիտնականները չեն կարող բացահայտել։
  • Ով բոլորին ընկեր է, ես նրան ընկեր չեմ համարում։
  • Ով գոնե մեկ անգամ կյանքում խելքը չի կորցրել։
  • Նա, ով միշտ տխուր է, խոժոռ եւ խանդոտ, նրա սիրո սկիզբը հաճախ անհաջող է լինում։
  • Մեդիտացիան մարդկության մեծագույն մոլորություններից է։
  • Նա, ով չի սիրել, նույնն է, թե չի ապրել։
  • Զրպարտության դեմ դեղորայք չկա։
  • Գործը վեճերով տեղից չես շարժի։
  • Պատիվն անսահմանորեն թանկ է կյանքից։
  • Կեղծավորությունը մոդայիկ արատ է, իսկ բոլոր մոդայիկ արատները առաքինության տեղ են անցնում։
  • Մեր օրերում երեսպաշտությունը հրաշալի առավելություններ ունի։
  • Կարիքն օրենք չի ճանաչում,իսկ ով օրենք չունի ապրում է անասունի պես։
  • Շատ անխիղճ ու տգեղ բան է չսիրել այն մարդուն, որը քեզ սիրում է։
  • Սիրո մեջ ես սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատի մեջ փակել։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մոլիեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: