Հպարտություն
Արտաքին տեսք
Հպարտություն, իր արժանիքների գիտակցությունը, իր արժանապատվության զգացումը կամ հաջողության՝ որևէ բանի մեջ ունեցած գերազանցության զգացումի բավականությունը, պարծանք[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե առջևից գնում է հպարտությունը, հետևից գնում է վնասը[2]։
- Իսկական հպարտությունը շատ ամաչկոտ է և վախենում է մարդկային կարծիքներից[2]։
- Որքան փոքր է մարդը, այնքան մեծ է նրա սնափառությունը[2]։
- Աննշան մարդկանց հպարտությունն արտահայտվում է նրանով, որ նրանք շարունակ խոսում են իրենց մասին, իսկ նշանավոր մարդկանց հպարտությունը նրանում, որ նրանք իրենց մասին երբեք չեն խոսում[3]։
- Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանակն է[3]։
- Երբ այսօր հպարտանալու բան չկա, հպարտանում են երեկվա ծառայություններով[3]։
- Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի[3]։