Վախ

Վիքիքաղվածք-ից
Դրվագ «Հոգիների տոնահանդես» գեղարվեստական ֆիլմից

Վախ, վերահաս վտանգի ազդեցությամբ կամ անսպասելի երևույթներից առաջացած հոգեական ընկճված վիճակ, երկյուղ[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Վախը, տրտմությունը և բարկությունը մահաբեր հիվանդության պատճառ են։
Ամիրդովլաթ Ամասիացի
  • Մենք հազվադեպ ենք խորհում այն մասին, որ անհատի մեծագույն ազատություններից մեկը վախից ազատ լինելն է[2]։
Բալայան Զորի
  • Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի։
Բեկոն
  • Երբեմն աղետի հանդեպ ունեցած վախն ավելի մեծ աղետի է հասցնում։
Բուալո
  • Վախկոտը սպառնալիքներ է տեղում միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ անվտանգության մեջ է։
  • Գայլը, թեկուզև միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար։
Գյոթե
  • Չպետք է թույլ տալ, որ վախը թելադրի խելքին։
Դանթե Ալիգիերի
  • Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի։
Ռենե Դեկարտ
Դեմոկրիտ
  • Վախը թերահավատության նշան է։
Եղիշե
  • Ով վախենում է մահից, նա արդեն չի ապրում։
Զեյմե
  • Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վերածվում է դաժանության։
Իբսեն
  • Փախուստի ժամանակ, սովորաբար, ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում։
Լագերլիոֆ
  • Վախի պատճառն անհայտությունն է։
Տիտոս Լիվիոս
  • Կյանքի ոչ մի պարագայից մի՛ վախիր,
Ինչ կա, կանցնի. զուր ներկայից մի՛ վախիր,
Այս մի կանխիկ վայրկյանն ուրախ վայելիր,
Անցյալն անցավ, ապագայից մի՛ վախիր։
Օմար Խայամ
  • Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
Կանտ
  • Սարսափը մե՛րթ թևեր է տալիս ոտքերին, մե՛րթ դրանք գամում է գետնին։
Մոնտեն
  • Գնահատման հարցերում վախը վատ խորհրդատու է։
Պլինիուս Կրտսեր
  • Վախկոտները մի քանի անգամ են մեռնում, քաջերը՝ մեկ անգամ։
Ուիլյամ Շեքսպիր
  • Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք։
Ֆրանկլին Ռուզվելտ
  • Ով վախկոտությամբ է խնդրում, մերժում է հայցում։
Սենեկա
Սերվանտես
  • Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։
Պուբլիլիոս Սիրոս
  • Ով շատերի համար սարսափելի է, նա պետք է շատերից վախենա։
Սոլոն
  • Վախը արատների ամենաառատ աղբյուրն է։
Ուշինսկի
  • Ով փրկվել է խեղդվելուց, նա խաղաղ ջրից էլ կվախենա։
Օվիդիոս
  • Նա, ով վախենում է ձեզանից, կատի ձեզ։
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2006, էջ 302-304։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։