Օմար Խայամ

Վիքիքաղվածք-ից

Օմար Խայամ (1048 - 1123) (պարսկերեն՝ عمر خیام) կամ Ղիաս էդ-դին Աբուլֆաթհ Օմար էբնե Էբրահիմ Խայյամե Նեյշաբուրի (պարսկերեն՝غیاث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نیشابوری) պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
    -Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
    Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
    Կգա օրը, երբ կմնաս դու քնած:[1]
  • Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին.
    Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
    Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելուվ՝
    Ստրկության ճամփով անցան, գնացին:[2]
  • Թեև խելքի կարծիքով փողն անպիտան մի բան է,
    Բայց անփողի համար էլ աշխարհը մի զնդան է:[3]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. հատոր. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 79. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. հատոր. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 167. ISBN 99930-2-263-2.