Շողոքորթություն
Արտաքին տեսք
Շողոքորթություն, վարքի ձև, որն արտահայտվում է չարակամությունը կեղծ բացսրտությամբ թաքցնելով։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շողոքորթությունը ճակատագիրն է մանր հոգիների[1]։
- Ով անձնատուր է լինում շողոքորթությանը, նա անպաշտպան է[1]։
- Վախը շողոքորթություն է ծնում[1]։
- Բոլոր շողոքորթները, իբրև կանոն, ստախոսներ են[2]։
- Խարդախությունն ու շողոքորթությունը արյունակից զարմիկներ են[2]։
- Ով կարողանում է շողոքորթել, կարողանում է նաև զրպարտել[2]։
- Շողոքորթություն սիրողը շողոքորթին է արժանի[2]։
- Շողոքորթները նման են ընկերների այնքան, ինչքան գայլերը՝ շների[2]։
- Ո՜վ շողոքորթություն, ամեն տարիք կսիրե զքեզ[2]։
- Խուսափեք շողոքորթներից. դրանք զգեստավորված գողեր են[2]։
- Բացահայտ թշնամին ավելի լավ է, քան շողոքորթն ու կեղծարարը[2]։
- Ում հարգում են, նրան երբեք չեն շողոքորթում[2]։
- Շողոքորթությունն անհամատեղելի է հավատարմության հետ[2]։
- Օ՜ շողոքորթության հզորություն, որքան հեռուներ ես դու տարածվում, և որքան լայնարձակ են քո իշխանության սահմանները[2]։
- Նա, ով պարգևատրում է շողոքորթության համար, շողոքորթություն է որոնում[3]։
- Շողոքորթները թշնամիներից վատթարագույնն են[3]։
- Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր ուրիշների վատն են ասում, ձեր՝ լավը[3]։