Ներկա
Jump to navigation
Jump to search
Ներկա, ներկա ժամանակին վերաբերող՝ հարաբերվող, ներկա ժամանակին պատկանող:
Քաղվածքներ[խմբագրել]
- Ամենևին էլ բավական չէ ցույց տալ, որ ներկան անցյալից բարձր է. հարկավոր է դեռ հարուցել ապագայի կանխազգացումը, որը բարձր է մեր ներկայից[1]:
- Յուրաքանչյուր սերունդ ծաղրում է հին մոդաները, բայց պատկառանքով հետևում է նորերին[1]:
- Ներկան մշտապես հղի է ապագայով[1]:
- Հույսեր չունեցող դարից ծնվում է վախ չունեցող դար[1]:
- Մյուսե
- Մեզ համար հատուկ հմայքով են պարուրված ոչ միայն հին ժամանակները. նորույթի հրապույրը մեզ վրա ազդում է ոչ պակաս ուժգին[1]:
- Յուրաքանչյուր օրը երեկվա համար աշակերտ է[1]:
- Այն, ինչ մարդիկ հարգում են անցյալի մեջ, ներկայում նրանց հաճախ անբարյացկամություն է ներշնչում[1]:
- Վելիոս
- Նոր դար է սկսվում, ուրիշ ժամանակ է ծնվում[1]:
- Այսօր հասել է ժամանակն ամեն բանի,
- Ինչ երեկ թվում էր զառանցանք[1]:
- Էմիլ Վերհառն
- Կարելի է հիանալ հնությամբ.սակայն հետևել պետք է արդիականին[1]:
- Մի այսօրը երկու վաղվան արժե[1]:
- Մատնվելով ափսոսանքներին ու երկյուղներին, մենք կորցնում ենք միակ հավերժությունը, որում մարդ կարող է բացարձակապես համոզված լինել՝ հավերժական ներկան[1]:
- Ուիլյամ Ֆելփս
Ծանոթագրություններ[խմբագրել]