Կամք
Արտաքին տեսք
Կամք, մարդկային հոգեբանության հատկանիշներից մեկը, որն արտահայտվում է իր նպատակներին հասնելով, տոկունություն, համառություն[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բեստուժև-Մալինսկի
- Չկա ավելի գրավիչ բան, քան կամքը, որ հաղթում է մարմնին։
- Կամք ունեցող մարդու համար ոչ մի դժվարին բան չկա։
- Մենք ավելի շատ ռւժ ունենք, քան կամք, և մենք հաճախ հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար շատ բան համարում ենք մեզ համար անհնարին։
- Իրերի ընթացքը կախված է վճռական կամքից և մեր ջանքերից։
- Լուրջ, խոր, իսկական կամքը բնութագրվում է ամենից առաջ նպատակին հասնելու վստահության պատկերացման հետ շաղկապվածությամբ։
- Մեր անհատականությունը այգի է, կամքը` նրա այգեպանը։
- Այնտեղ, ուր կամք չկա, չկա նաև ճանապարհ։
- Խելքը լուսավորում է կամքի ճանապարհը, իսկ կամքը կառավարում է գործողությունը։
- Կամքը անմտաբար դեպի պատահականորեն ընտրված նպատակը գնալու կարողությունը չէ, այլ նպատակաուղղված կերպով ու խելացիորեն քո և հասարակության համար օգտակար գործ գտնելու կարողությունը, այն իրականացնելու ձգտումը[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
- ↑ Վ. Պեկելիս, Քո հնարավորությունները մարդ, Երևան, 1979թ.