Jump to content

Միգել դե Սերվանտես

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սերվանտեսից)
Միգել Սերվանտես

Միգել Սերվանտես (իսպ.՝ Miguel de Cervantes, սեպտեմբերի 29, 1547 — ապրիլի 23, 1616), իսպանացի վիպասան, բանաստեղծ և սցենարի հեղինակ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամենից դառը մահը հայրենիքից հեռու, անօգնական մեռնելն է[1]։
  • Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը[2]։
  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[3]։
  • Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ ելքի դուռ է թողնում[4]։
  • Հիմարներին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[5]։
  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին։
  • Դաժանությունը չի կարող քաջության ուղեկիցը լինել[6]։
  • Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն՝ ինչ ուզում են[7]։
  • Ջանասիրությունը հաջողության մայրն է[8]։
  • Շատախոսությունը միշտ էլ տհաճ է[9]։
  • Լեռան կատարին մրջյունների վրա էլ են թևեր բուսնում[10]։
  • Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է[11]։
  • Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, մեզ համար՝ օրինակ ու խրատ[12]։
  • Կեղծ պատմաբաններին հարկավոր է մահապատժի ենթարկել, ինչպես դրամանենգներին[12]։
  • Օ՜ շողոքորթության հզորություն, որքան հեռուներ ես դու տարածվում, և որքան լայնարձակ են քո իշխանության սահմանները[13]։
  • Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[14]։
  • Գեղեցկությունը սրտերին խաղաղություն բերելու ուժ ու շնորհք ունի[15]։
  • Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում[15]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322.
  4. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
  5. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 178։
  6. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 122։
  7. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 199։
  8. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 256։
  9. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
  10. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 310։
  11. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 156։
  12. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155։
  13. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
  14. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։
  15. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 89։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միգել դե Սերվանտես հոդվածը նաև Վիքիպեդիայում: