Jump to content

Ժողովուրդ

Վիքիքաղվածք-ից

Ժողովուրդ, երկու կամ ավելի անձերի խումբ, երկրի բնակչությունը կամ որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում[1]։
  • Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով։ Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը[1]։
Վիկտոր Հյուգո
  • Այն ժողովուրդը, որ չի խոնարհվում զավթիչների առաջ, զավթիչների աչքում միշտ բարբարոս ժողովուրդ է[2]։
Լուի Արագոն
  • Ազատ չի կարող լինել այն ժողովուրդը, որը ճնշում է ուրիշ ժողովուրդների։ Ուրիշ ժողովուրդների ճնշելու համար նրան հարկավոր ուժը, ի վերջո, շուռ է գալիս հենց իր դեմ[2]։
Ֆրիդրիխ Էնգելս
  • Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան[3]։
Հովհաննես Թումանյան
Գեորգ Հեգել
  • Ճնշում են միայն այն ժողովրդին, որը թույլ է տալիս իրեն ճնշել[1]։
Իոհան Հերդեր
  • Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես[1]։
Աբրահամ Լինկոլն
  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը։ Գնացեք և սովորեք նրանից[1]։
Կոմիտաս
  • Ժողովրդին կաշառել անկարելի է, բայց երբեմն հաջողվում է խաբել նրան[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Մարդը գնում է, բայց ժողովուրդն անընդհատ նորոգվում է[1]։
Սենեկա Ավագ
  • Ժողովրդի բարօրությունը բարձրագույն օրենք է[1]։
Ցիցերոն
  • Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը՝ երբե՛ք[4]։
Յուլիուս Ֆուչիկ
  • Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել[4]։
  • Չի կարող ապրել մի ժողովուրդ, որ գնահատել չգիտի[4]։
Գարեգին Նժդեհ
  • Դու՛, ժողովուրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես, քու ձայնը Աստծո ձայնն է[4]։
Հակոբ Պարոնյան
  • Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է[4]։
Անատոլ Ֆրանս
  • Ճանապարհը, որով անցնում են աշխարհի երկրներում ապրող ժողովուրդները, եթե անգամ նույնը չէ, միևնույն է` նույնն է: Պարզապես որոշ ժողովուրդներ այդ ճանապարհի տասներորդ կիլոմետրին են, որոշները` հիսուն, իսկ որոշներն էլ` հարյուր հիսուն: Այն, ինչ պիտի տեղի ունենա հիսուներորդ կիլոմետրին, բոլորի մոտ էլ տեղի է ունենում, գուցե տարբերվող սյուժեներով ու հերոսներով, բայց իմաստը նույնն է[5]:
Աբել Միքայելյան, Փոփոխության քամին

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 18։
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17։
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17-18։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 19։
  5. Աբել Միքայելյան, Փոփոխության քամին, Ե., Դարակ, 2020:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժողովուրդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: