Jump to content

Ստրկություն մարդկային

Վիքիքաղվածք-ից

Ստրկություն մարդկային (անգլ.՝ Of Human Bondage), անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Սոմերսեթ Մոեմի վեպը՝ գրված 1915 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուրախալի է մտածել, որ քո առաջին սերը կարողացավ մնալ որպես մաքուր պոեզիա: Գնահատիր նրա ամեն մի ակնթարթը, քանզի անմահ աստվածները քեզ օժտել են մեծագույն պարգևով. դու կպահես այն հիշողությանդ մեջ մինչև վերջին պահը մահվա, որպես ամենաքաղցրն ու հուզիչը բոլոր հուշերից: Դու այլևս երբեք չես ճաշակի այդքան անխռով երանություն: Առաջին սերը լավագույն սերն է...
  • Լավ նկարիչը երկու գլխավոր առարկա պետք է նկատի, այն է` ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՁԳՏՈՒՄԸ:
  • Դժբախտություն է աղքատ լինելը, տեսնել գեղեցիկ իրեր և ի վիճակի չլինել գնել:
  • Կյանքում ամենահեշտ բանը կնոջ հետ սիրախաղ անելն է, բայց սատանան էլ նրա ձեռքից օձիքը չի ազատի:
  • Մարդու համար չկա ոչինչ ավելի ստորացուցիչ, քան սեփական գոյությունը մի կերպ քարշ տալու մշտական հոգսը:
  • Ջահելները գիտեն, թե որքան դառնություններ են հարկ լինում ճաշակել, որովհետև նրանք լեցուն են կեղծ, մանուկ օրերից ներշնչված, ճշմարտությունից զուրկ իդեալներով, իսկ ռեալ իրականության հետ ընդհարման մեջ մտնելով` նրանք զգում են, թե ինչպես է սա հարվածում և վիրավորում:
  • Տարիքը որոշվում է ավելի շատ գիտելիքներով, քան տարիներով:
  • Մարդիկ կյանքում միայն մի բանի են ձգտում` հաճույքի։
  • Նա հասկացավ, որ բարին ու չարը հարաբերական հասկացողություններ են և մարդիկ պարզապես դրանք հարմարեցնում են իրենց նպատակներին:
  • Արվեստը ապաստարան է կյանքի ձանձրույթից` որ հնարել են կանանցից ու կերակուրներից հափրացած հնարագետ մարդիկ:
  • Միշտ էլ մեկը սիրում է, իսկ մյուսը թույլ է տալիս իրեն սիրել:
  • Կանայք սիրում են չափազանցնել իրենց զգացմունքները, նրանց բառերը բոլորովին էլ նույն նշանակությունը չունեն ինչ տղամարդկանց:
  • Կորցրածի վրա լաց չեն լինում, քանի որ տիեզերքի բոլոր ուժերը լարված են եղել այն կորուստի մատնելու:
  • Մարդն ավելի շատ օգտվում է իր իսկ սեփական կամքով գործած սխալներից, քան թե ուրիշի խորհրդով կատարած ճիշտ քայլերից:
  • Հանճարը` դա աշխատելու անսահման ընդունակությունն է: Միակ ուղին ձեռքերն առանց ծալելու աշխատելն է: Եվ եթե դու որոշել ես լրջորեն մի որևէ նպատակի հասնել` կհասնես:
  • Ամենագլխավորը կյանքում հանդգնելն է:
  • Երիտասարդությանը հարկ է լինում բացահայտել, որ այն ամենը ինչ-որ ինքը կարդացել է և բոլորը ինչ-որ լսել է` կեղծիք է, կեղծիք և կեղծիք, իսկ ամեն մի նման հայտնագործություն` ևս մեկ մեխ է, որ գամվում է մարմնի մեջ` կյանքի խաչի վրա: Եվ ամենից զարմանալին այն է, որ ամեն մեկը, ով անցել է այդ դառն հիասթափության միջով, իր հերթին, ակամա ուրիշների մոտ է պահպանում կեղծ պատրանքները:
  • Սատանան էլ իր նպատակների համար վկայություն է բերում սուրբ գրքից:
  • Անգիտակցաբար նա մշակեց աշխարհում ամենալավ սովորությունը՝ կարդալու սովորությունը:
  • Եթե որևէ մեկն ինքն իրեն ջենտլմեն է անվանում, ապա կարելի է գրազ գալ, որ նա երբեք այդպիսին չի եղել:
  • Կյանքում երկու լավ բան կա` մտքի ազատությունը և գործողության ազատությունը:
  • Հանդարտ քայլելը զրույցի ամենալավ լծկանն է:
  • Իմաստությունը նրանումն է, որ դու ընդունես մարդկանց լավը և համբերող լինես նրանց սխալների նկատմամբ:
  • Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի ինչպես հարկն է, նա չի կարողանա օգտվել մնացած հինգ զգայարաններից:
  • Աշխարհում միայն երկու բան կա որոնց համար արժե ապրել` սերը և արվեստը:
  • Ամոթ է սեփական սովորությունների ստրուկ լինելը:
  • Երբ զգացմունքն է ծառայում որպես չափանիշ, կարող եք խաչ քաշել տրամադրության վրա:
  • Սրբերն ապրում էին հավատի դարում, երբ մարդիկ հավատում էին այնպիսի բաների, որոնք հիմա մեզ բոլորովին անճշմարտացի են թվում:
  • Բայց ինչ բան է քննադատությունը: Դա լիովին կործանարար սկզբնավորություն է: Կործանել ամեն մարդ կարող է, բայց ոչ ամեն մեկը կարող է ստեղծել:
  • Աշխարհիս երեսին առավել վատ տառապանք չկա, քան միառժամանակ սիրելն ու արհամարհելը:
  • Ես անհամբեր սպասում եմ գալիքին, իսկ երբ այն գալիս է, միշտ հիասթափություն եմ ապրում:
  • Ես գրքից կորզում եմ այն ամենը, ինչ որ օգտակար է ինձ համար, իսկ դրանից ավելի ես ոչինչ չեմ կարողանում ստանալ, անգամ եթե վերընթեռնելու լինեի մի տասը անգամ:
  • Եթե ուզում ես, որ տղամարդիկ լավ վերաբերվեն քո նկատմամբ, պետք է կոպիտ լինես նրանց հետ: Եթե մարդավարի վերաբերմունք ես ցույց տալիս, դրա համար նրանք ստիպում են քեզ տանջվել:
  • Երբ դուք մեծանաք, կհասկանաք, որ աշխարհում կարելի է գոնե մի կերպ ապրել միայն մեկ անհրաժեշտ պայմանով. պետք է հասկանալ, որ եսամոլությունը մարդու բնական հատկությունն է։ Դուք անշահախնդրություն եք պահանջում ուրիշներից, բայց չէ՞ որ դա հրեշավոր պահանջ է. դուք ուզում եք, որ նրանք զոհեն իրենց ցանկությունները հանուն ձեր ցանկությունների։ Ինչի՞ց ելնելով։ Երբ դուք հաշտվեք այն մտքի հետ, որ ամեն մարդ ապրում է միայն իր համար, շատ ավելի ներողամիտ կլինեք ձեր մերձավորների նկատմամբ։ Նրանք կդադարեն ձեր հույսերը խաբելուց և դուք կսկսեք ավելի գթասիրտ վերաբերմունք ունենալ նրանց հանդեպ։ Մարդիկ կյանքում միայն մի բանի են ձգտում` հաճույքի։
  • Անձրևը հավասարապես թափվում է և արդարի, և անարդարի վրա, իսկ ամեն մի պատահականություն իր պատճառն ունի։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա


Աղբյուրներ

[խմբագրել]