Աղքատություն

Վիքիքաղվածք-ից
Չքավոր, պանդուխտ մայր

Աղքատություն, աղքատ լինելը, աղքատ վիճակ[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մարդու հագուստի կարկատանը երբեք իմ աչքում նրան չի նսեմացրել[2]։
Հենրի Թորո
  • Աղքատը նա չէ, ով ոչինչ չունի, այլ նա, ով չի աշխատում[2]։
Մոնտեսքիո
  • Աղքատ ճանապարհորդին նույնիսկ ահեղ ավազակը սարսափելի չէ[2]։
Յուվենալիոս
  • Ես ողորմություն չեմ տալիս, ես այնքան էլ աղքատ չեմ դրա համար[3]։
  • Ի՞նչ ունեմ ձեզ տալու, լավ է թողեք՝ շտապով հեռանամ, որ ձեզնից ոչինչ չառնեմ[3]։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Մի՛ մոռանա աղքատության մասին. հիշելը փող չարժե[3]։
Հենրի Շոու
  • Միայն նա է իսկապես աղքատ, ով ո՛չ խելք ունի, ո՛չ էլ ուժ[3]։
Բ. Շտեռնաու
  • Թե ուսերիդ գլուխ ունես, քեզ չհաշվես երբեք աղքատ[3]։
Շոթա Ռուսթավելի
  • Աղքատին սփոփում է հույսը, ժլատին՝ ունեցվածքը, դժբախտին՝ մահը[3]։
  • Աղքատությունը մարդուն փորձության է ենթարկում[3]։
Պուբլիլիոս Սիրոս
Վոլտեր
  • Աղքատին խրատ տվողները շատ են, հաց տվողները՝ քիչ[3]։
  • Աղքատությունն իմաստունին էլ է ընկճում[3]։
  • Աղքատն իր խելքից է աղքատ[3]։
  • Մարդը հարուստ է կամ աղքատ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ[3]։
Հենրի Բիչեր
  • Բարեգործ աղքատը ավելի լավ է, քան չար հարուստը[4]
Մկրտիչ Նաղաշ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 46. 
  2. 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 12։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 13։
  4. Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք աղքատություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։