Jump to content

Գիրք

Վիքիքաղվածք-ից
Սանդխկա վանքի Ավետարան, ծաղկող՝ Հովհաննես, 1053թ. (Մատենադարան)

Գիրքը մի հավաքածու է գրված, տպված, պատկերազարդած, կամ դատարկ էջերի, կազմված թղթից, կտորից, մագաղաթից կամ ուրիշ նյութերից, ընդհանրապես ամրացված իրար մի եզրում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա։ Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում[1]։
Մորիս Բարրես
  • Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով[2]։
Մարկոս Ավրելիոս
Ֆիլիպ Սիդնեյ
Գիրք ծամողը, գործ՝ Քառլ Շպիցվեգի
  • Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից։ Նույնը և գրքում։ [4]
Լև Տոլստոյ
  • Ես միշտ երևակայել եմ, թե Դրախտը մի տեսակ գրադարան կլինի։
Խորխե Լուիս Բորխես, Մի ավյուն գրքերի համար, խմբ. Հարոլդ Ռաբինովից և Րոբ Կափլան
  • Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար։
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Հնարավոր չէ հեշտությամբ գտնել մի գիրք, որը մեզ ավելի շատ բան է սովորեցրել, քան մեր իսկ գրած գիրքը։
  • Լավ գիրքը մտքով և ոգով հարստացնում է նաև իր հակառակորդին։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր։ Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ։ Ահա և բոլորը[5]։
Օսկար Ուայլդ
  • Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները[5]։
Հենրի Ֆիլդինգ
  • Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը[5]։
Պոլ Վալերի
  • Գիրքը քո այն ուսուցիչն է, որ քեզ երբեք չի պատժի, բայց սխալ գործելու դեպքում քեզ ամեն ինչ այնպես կհասկացնի, որ էլ երբեք նույն սխալը չես կրկնի[5]։
Նարե Ղալամքարյան
  • Առանց գրքի չկա գիտություն, առանց գիտության չկա կոմունիզմ[6]։
Վլադիմիր Լենին
  • Իմ մեջ եղած ամեն ինչի համար ես պարտական եմ գրքերին[7]։
Մաքսիմ Գորկի
  • Ընթերցանություն՝ ահա լավագույն ուսումը[8]։
Ալեքսանդր Պուշկին
  • Գիրքը հսկայական ուժ է[9]։
Վլադիմիր Լենին
  • Օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է[10]։
Սենեկա
  • Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[11]։
Վոլտեր
  • Աշխարհում գրքից սիրելի բարեկամ չկա[12]։
Նավոյի
  • Կարդալ և չհասկանալ նույնն է, ինչ բոլորովին չկարդալ[13]։
Յան Ամոս Կոմենսկի
  • Ամենից շատ օգտակար են այն գրքերը որոնք մեզ ամենից շատ են ստիպում մտածել[14]։
Թոնի Պարկեր
  • Գիրքը կուլտուրական դաստիարակության գործիք է[15]։
Մաքսիմ Գորկի
  • Ես խորապես համոզված եմ, որ անհասցե գիրք ընդհանրապես չպետք է լինի[16]։
Զորի Բալայան

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 68. ISBN 99941-807-0-3. 
  2. Աֆորիզմներ գրքերի մասին
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 181. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 175. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Աֆորիզմներ գրքերի մասին
  6. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  7. Մտերիմ խոսքեր, Երևան,1974
  8. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  9. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  10. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  11. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  12. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  13. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  14. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  15. Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  16. Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987, էջ 228։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գիրք հոդվածը նաև Վիքիպեդիայում: