Մահաթմա Գանդի
Արտաքին տեսք
Մահաթմա Գանդի կամ Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી, հոկտեմբերի 2, 1869 — հունվարի 30, 1948), Հնդկաստանի քաղաքական և հոգևորական առաջնորդ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես միշտ կրկնել եմ ու կկրկնեմ, որ խաբեբան վերջին հաշվով խաբում է ինքն իրեն[1]։
- Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն[2]։
- Ներելն առավել արիություն է, քան պատժելը։ Թույլը չի կարող ներել։ Ներելն ուժեղի հատկանիշ է[3]։
- Վախկոտն անընդունակ է սեր դրսևորել, դա քաջի առանձնաշնորհն է[4]։
- Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել[5]։
- Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ։ Իսկ հետո դու հաղթում ես[6]։
- «Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կկուրացնի[6]։
- Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին։ Թույլերը երբեք չեն ներում[6]։
- Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը[6]։
- Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան այլոց բարոյախրատական դասերի տոննաները[6]։
- Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով ճիշտ իրենց նմաններին[6]։
- Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է[6]։
- Երբ նպատակ գտնես, ռեսուրսները կգտնվեն[6]։
- Ապրելու միակ եղանակն ուրիշներին ապրել թույլ տալն է[6]։
- Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա։ Ես ինքս առանց մեղքերի չեմ, և այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս կենտրոնացնել ուրիշների սխալների վրա[6]։
- Այնքան էլ խելոք միտք չէ սեփական իմաստության վրա վստահ լինելը։ Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույն մարդն էլ կարող է թուլություն ցուցաբերել, և ամենաիմաստունն էլ կարող է սխալվել[6]։
- Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ[6]։
- Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշտով, իսկ բռնությունը՝ համբերությամբ[6]։
- Մեկի համար հնարավորը՝ հնարավոր է բոլորի համար[6]։
- Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել[6]։
- Աստված սեր է։ Սա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ ամբողջությամբ։ Սերն Աստծուն հավասար բան է[6]։
- Ի՞նչ տարբերություն կա մեռածների, որբերի ու անտունների համար, հանուն ինչի՞ են կատարվում այս ամենաթողությունն ու ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն թե՞ հանուն սրբազան դեմոկրատիայի և լիբերալիզմի[6]։
- Մարդն իր սեփական մտքերի արտադրանքն է։ Ինչի մասին որ նա մտածում է, այն էլ դառնում է։ Այնուամենայնիվ, իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է[6]։
- Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը[6]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 57.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 233.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 292.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 302.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 Մարիա Ղուկասյան (30.01.2018)։ «Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։