Սուտ
Jump to navigation
Jump to search
Սուտ, իրականությանը անհամապատասխան, ճշմարտությանը հակառակ, անիրական[1]։
Քաղվածքներ[խմբագրել]
- Սուտը հոգուց քար չի վերցնի,
- Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է։
- Սուտը նման է ձնագնդի. որքան երկար այն գլորես, այնքան կմեծանա։
- Ամեն մի սուտ ձգտում է ճշմարտության նմանվել։
- Մի սուտը ծնում է մյուսը։
- Սուտը կարող է մեծ կամ փոքր լինել, ճշմարտությունն անփոփոխ մեծություն է[2]:
- Բացարձակ սուտը վիրավորական է:
- Ալեն
- Եթե դա ճիշտ չէ, ապա բոլորովին էլ վատ չի հորինված:
- Բրունո
- Երբ մարդ մոլորվում է, դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատի ոչ ամեն ոք:
- Քամու առևտուր անելը` մեծագույն վարպետություն է:
- Գրասիան
- Ամենից դյուրինն ինքն իրեն խաբելն է:
- Սատանային խաբելը մեղք չէ:
- Դեֆո
- Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ վերջ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ:
- Դուզե
- Այնքան գարշելի սուտ է լինում, որ մենք ավելի ամաչում ենք այն լսել, քան կրկնել:
- Դևալ
- Շահախնդրությունը խոսում է բոլոր լեզուներով և խաղում ուզածդ դերը, այդ թվում և անշահախնդրության դերը:
- Հատկապես հաճելի է խաբեբային քլմստորելը:
- Լաֆոնտեն
- Ստախոսները ճշմարտության ամենաոխերիմ թշնամիներն են:
- Լիխտենբերգ
- Սուտն է միայն խայտառակում, մոլորությունը` երբեք:
- Լիխտենբերգ
- Դժվար է ներողամիտ լինել նրա նկատմամբ, ով լկտիաբար ժխտում է ակնհայտը:
- Լիվիոս
- Որքան դյուրահավատ են ստախոսները. Նրանք հավատում են, թե իրենց հավատում են:
- Կենոր
- Սուտը երբեմն կարող է ճշմարտությունից տասնապատիկ անգամ ազնիվ լինել:
- Հաուպտման
- Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. Սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու համար:
- Հիպել
- Մեղքը շատ զենքեր ունի, բայց սուտը երախակալ է, որը հարմար է գալիս նրանցից յուրաքանչյուրին:
- Հոլմզ
- Մի խաբեբայի, որը ստում է , բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը:
- Մանձոնի
- Ով մտադրվել է սուտ ասել, ճշմարտությունը չի ասի:
- Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է:
- Եվ տեսնում է նա սուտը մերձավորներից յուրաքանչյուրի մեջ, քանզի մերձավորը նման է իրեն:
- Շեքսպիր
- Ստի կարթը բռնել է ճշմարտության կարպին:
- Շեքսպիր
- Ով նենգորեն արհամարհում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն:
- Ստի հայրը, անկասկած, սատանան է, բայց նա անփութության պատճառով իր գաղափարը չի արտոնագրել, և այժմ նրա գյուտը խիստ տուժում է մրցակցությունից:
- Հենրի Շոու
- Սուտն ու խարդավանքը հիմարների և վախկոտների ապաստանն է:
- Չեստերֆիլդ
- Հասկացության հետ կապված է դիտավորյալ ստի միտքը:
- Ճշմարտությունից չսարսափող մարդը կարիք չունի ստից վախենալու:
- Ջեֆերսոն
- Կլոր թվերը միշտ ստում են:
- Սեմուել Ջոնսոն
- Անվստահությունը խաբում է մեզ ավելի հաճախ, քան վստահությունը:
- Ռեց
- Սուտը կարող է լինել պակաս ստանման, քան հմտորեն ընտրված ճշմարտությունը:
- Ռոստան
- Շատերը ստում են նրա համար, որ խաբեն ուրիշներին էլ` որովհետև իրենք են խաբված:
Աղբյուրներ[խմբագրել]
- Աֆորիզմներ, Երևան, 1989:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980