Գաբրիել Գարսիա Մարկես
Արտաքին տեսք
Գաբրիել Խոսե Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel José García Márquez, մարտի 6, 1927 — ապրիլի 17, 2014, Մեխիկո [1]), կոլումբիացի վիպասան և լրագրող։ Գրականության Նոբելյան մրցանակակիրը 1982 թվականին։ Իսպանախոս աշխարհում հայտնի է Գաբո անվամբ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդը հողին կապված չէ, եթե այնտեղ չի հանգչում նրա հանգուցյալը[2]։
- Սիրահարվելու հուզմունքը դադար չէր գտնում բացի մահճակալում։
- Հարյուր տարվա մենություն
- Հաշտության մեկ րոպեն ավելի արժե քան մի կյանք ընկերությունը։
- Ուրսուլայից, Հարյուր տարվա մենություն
- Անհատը չի մահանում երբ պետք է, այլ երբ կարող է։
- Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, Հարյուր տարվա մենություն
- Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ։
- Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, Հարյուր տարվա մենություն
- Ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է։
- Հարյուր տարվա մենություն
- Անցյալը կեղծիք է, հիշողության համար վերադարձի ճամփա չկա և յուրաքանչյուր անցած գարուն կորած է, իսկ ամենախենթ ու ամուր սերը վաղանցիկ երևույթ է։
- Հարյուր տարվա մենություն
- Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի...
Տես նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ «Габриэль Гарсиа Маркес скончался в Мексике», ՌԻԱ Նովոստի, 17.04.2014. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2015-12-18.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 84. ISBN 99930-2-263-2.