Հարյուր տարվա մենություն

Վիքիքաղվածք-ից
«Հարյուր տարվա մենություն» գրքի շապիկը

«Հարյուր տարվա մենություն» (իսպ.՝ Cien años de soledad), կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի էպիկական վեպը՝ հյուսված պատմական իրականությունից։ Վեպը գրվել է 1967 թվականին, հայերեն թարգմանվել՝ 1973 թվականին։ Թարգմանիչ՝ Ռ․ Հովսեփյան[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ[2]։
  • Իրերն էլ շնչավոր են,- խիստ շեշտադրումով հայտարարեց գնչուն,- միայն թե պիտի կարողանաս արթնացնել նրանց հոգիները[3]։
  • «Գիտությունը ջնջել է հեռավորությունը, հռչակեց Մելկիադեսը։ ―Շուտով առանց տնից դուրս գալու մարդը հնարավորություն կունենա տեսնելու այն ամենը, ինչ կատարվում է աշխարհիս ուզած անկյունում։»[4]։
  • Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի[5]։
  • ․․․Սարսափելին այն չէ, որ կորցնում ես քունդ, դրանից մարմինդ բնավ էլ չի հոգնում, սարսափելին այն է, որ հետո անխուսափելիորեն վրա է հասնում մոռացումը[6]։
  • Գնդապետ Աուրելիանո Բուենդիա - Իսկ ես հիմա միայն գլխի ընկա՝ որ կռվում եմ հպարտությունից[7]։
  • Ուրսուլա - Բայց մի մոռացեք, քանի դեռ ապրում ենք, մենք ձեր մայրերն ենք, և եթե մեկ չէ, հարյուրապատիկ հեղափոխական լինեք, միևնույն է, մեր նկատմամբ առաջին իսկ անհարգալից վերաբերմունքը նկատելիս իրավունք ունենք հանել ձեր շալվարները և դաղել ճիպոտով[8]։
  • Գնդապետ Աուրելիանո Բուենդիա - Լավագույն բարեկամը նա է, որ հենց հիմա մեռավ[9]։
  • Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում են։ Իր [գնդապետ Աուրելիանո Բուենդիայի] վերաբերյալ դա ճշմարտություն էր[10]։
  • ․․․Գնդապետ Աուրելիանո Բուենդիան աստիճանաբար գիտակցեց, որ խաղաղ ծերության գաղտնիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մենության հետ ազնիվ դաշինքի կնքում[11]։
  • Այնինչ, Ռեմեդիոս Գեղեցկուհուն տիրելու և նույնիսկ նր հետ կապված վտանգներից անխոցելի մնալու համար բավական էր սիրո պես հին ու բարի զգացումը միայն, մի բան, որ ոչ մկի մտքով չէր անցնում[12]։
  • -Ասա նրան,- ժպտաց գնդապետը,- որ մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է[13]։
  • ․․․Չլինի՞ տերը կարծում է, թե մարդ երկաթից է շինված և ընդունակ է այսքան վիշտ ու տառապանք կրելու[14]։
  • Հաշտության րոպեն թանկ է բարեկամաբար ապրած մի ամբողջ կյանքից[15]։
  • Աշխարհ վերջը կգա այն օրը, երբ մարդիկ գրքերն ապրանքատար վագոնները բարձած՝ կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոնով[16]։
  • ․․․Միշտ հիշեն, որ անցյալը կեղծիք է, որ հիշողության համար վերադարձի ճամփա չկա, որ յուրաքանչյուր անցած գարուն կորած է և որ ամենախենթ ու ամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է[17]։
  • ․․․Մագաղաթներում գրի առած ամեն ինչը երբեք և ոչ մի դեպքում չի կրկնվելու այլևս, քանզի մարդկային այն տոհմերը, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության, երկրորդ անգամ չեն հայտնվում երկրի երեսին[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 249. 
  2. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 5։
  3. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 6։
  4. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 7։
  5. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 19։
  6. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 50։
  7. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 149։
  8. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 172։
  9. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 180։
  10. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 185։
  11. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 215։
  12. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 253։
  13. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 260։
  14. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 269։
  15. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 300։
  16. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 420։
  17. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 423։
  18. Գաբրիել Գարիսա Մարկես, Հարյուր տարվա մենություն, Երևան, 1979, էջ 438։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա