Jump to content

Բժիշկ

Վիքիքաղվածք-ից

Բժիշկ (լատ`. medicus, հուն.` iatros, γιατρός), բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետ, որն իրավունք ունի զբաղվել բժշկական գործունեությամբ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև[1]։
Հիպոկրատ
Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)
Անհայտ հեղինակ
Վ.Յ. Դալինևսկի
  • Բարեխիղճ բժիշկը` մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունը, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առանձնահատկությունները[1]։
Մարկ Տուլիում
Գալեն
  • Եթե ես բժիշկ եմ, ուրեմն ինձ պետք են հիվանդներ ու հիվանդանոց[1]։
Անտոն Չեխով
  • Լավ բժշկի դեղատոմսը ոչ թէ դեղատանն է, այլ նրա սեփական գլխում[1]։
Վասիլի Կլյուչևսկի
  • Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է Հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող[2]։
Մկրտիչ Սարգսյան, «Շահմարի առեղծվածը»
  • Երանի այն բժիշկներին, ովքեր արժանի են աղոթքների[3]։
Աբել Միքայելյան, Մշկո Մշկոյանի արկածները

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Բժշկի մասին
  2. Մկրտիչ Սարգսյան, Շահմարի առեղծվածը, Ե., Դարակ, 2020։
  3. Աբել Միքայելյան, Մշկո Մշկոյանի արկածները, Ե., Դարակ, 2022:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բժիշկ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք բժիշկ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։