Jump to content

Արծիվ

Վիքիքաղվածք-ից
Աֆրիկյան ձկնարծիվ

Արծիվ, բազեների ընտանիքին պատկանող, կեռակտուց, ուժեղ մագիլներով, սրատես, խոշոր, լեռնային և տափաստանային գիշատիչ թռչուն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արծիվ միտքը արծվո թև ալ կուզե[2]։
Ղևոնդ Ալիշան

Առանց աղբյուրի քաղվածքներ

[խմբագրել]
  • Երբ խնդիրը շահու վրա է՝ կովերն անգամ արծիվներ կդառնան։
Թեոդիկ
  • Դա հատկապես վերաբերվում է բերուտին՝ մեր լեռների ու բանաստեղծների գովերգած քարարծվին, որը բոլոր գիշատիչների մեջ ամենաբութերից մեկն է, շատ ավելի բութ, քան սոցորական թռչնանոցի բնակիչները։ Դա, իհարկե, չի խանգարում այդ վեհասքանչ թռչունին վայրի բնության հրաշալի արտահայտիչ մարմնացումը լինելու։ Սակայն այժմ խոսքը վերաբերվում է արծվի մտավոր կարողություններին, ազատության նկատմամբ ունեցած նրա սիրուն ու արգելափակման ընթացքում կրած ենթադրյալ տառապանքներին։
Սողոմոն թագավորի մատանին
  • Իսկ իմ արծիվը թռչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և նստում թախծալի մենակության մեջ մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա ետևից գնում էի ոտքով, որովհետև այդ տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձնեցի Շոնբրունյան կենդանաբանական այգուն։
Սողոմոն թագավորի մատանին

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 226. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 97. ISBN 99930-2-263-2. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արծիվներ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք արծիվ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։