Հիպոկրատ
Արտաքին տեսք
Հիպոկրատ, (հուն.՝ Ιπποκράτης) (մոտ. 460 մ.թա., Կոս կղզի - մոտ. 377 մ.թ.ա., Լարիսա), անտիկ հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև։
- Հիվանդ և առողջ մարդու համար մեղրն ու գինին ամենալավ միջոցներն են, եթե նրանք բնական են ու ընդունում են ճիշտ։
- Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը՝ մաքուր, իսկ խիղճը՝ անբիծ։
- Բժշկությունը, իրավամբ, ամնեաազնվագույնն է բոլոր արվեստներից։
- Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է։
- Դիետիկ միջոցների ազդեցությունը երկարատև է, դեղինը՝ շուտ անցնող։
- Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր։
- Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի։
- Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի։
- Հակադիրը բժշկում է հակադրությունը։
- Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը։
- Չպատճառաբանված հոգնածությունը հիվանդության մասին է գուժում։
- Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը։
- Սերը դեպի բժշկման արվեստը՝ դա հենց սերն է մարդկության հանդեպ։
- Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ՝ հիվանդ պահերին։
- Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները՝ սննդանյութեր։