Jump to content

Հիվանդություն

Վիքիքաղվածք-ից

Հիվանդություն, մարմնի կանոնավոր կենսագործունեության խանգարում՝ խախտում[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չի կարելի բուժել հիվանդին, որն իրեն առողջ է համարում։
Ամիել
  • Եթե դուք հիվանդացել եք, շտապեք ներել ձեր թշնամիներին, չէ որ դուք կարող եք նաև ապաքինվել։
Բիրս
  • Ուրիշի տկարությունը քոնը կքշի։
Ալֆոնս Դոդե
  • Վատթարագույն հիվանդությունները մահացուները չեն, այլ անբուժելիները։
Էբներ-Էշենբախ
  • Սկզբունքի արժեքը որոշվում է երևույթների այն քանակով, որոնք նա կարող է բացատրել, հիվանդությունների վերաբերյալ տեսություններից լավը միայն այն է, որ միաժամանակ և բուժում է առաջարկում։
Էմերսոն
  • Չէ որ բոլոր բռնակալներին հատուկ է մեղսական անվստահության հիվանդությունը` ընկերոջ հանդեպ։
Էսքիլես
  • Քայքայումն ու տկարությունը արտաքուստ հաճախ գեղեցիկ են լինում. Նայեք օրինակ կակղամորթի մարգարտե արցունքներին կամ բարակացավային շիկնանքին: ::Թորո
  • Որոշ հիվանդություններ շատ թանկ արժեն, դրանք կարելի է ստանալ ժառանգաբար կամ գնել միայն ոսկով։
Հոթորն
  • Ծանր հիվանդությունը սկզբում հեշտ է բուժել, սակայն դժվար է ախտորոշել։ Իսկ երբ այն սաստկացել է, ավելի հեշտ է ախտորոշել, բայց արդեն ավելի դժվար է բուժել։
Մաքիավելի
  • Ծանր հիվանդությունը պահանջում է հուսահատական միջոցներ։
Շիլլեր
  • Չորացած բունը ընձյուղներ չի տալիս։
Շիլլեր
  • Հոդացավը բուժելու ամենալավ դեղամիջոցն աստծուն փառք տալն է, որ դա հոդացավ է և ոչ կրծհեղձուկ։
Հենրի Շոու
  • Ամոթ է խոստովանել, բայց չէ որ կենդանի արարածներից միայն մարդը չգիտի, թե ինչն է օգտակար իրեն։
Պլինիոս Ավագ
  • Հիվանդություններին թիվ չկա։
Պլինիոս Ավագ
  • Ժամանակակից հիվանդություններն անցյալի հիվանդություններին քիչ են նման, եթե չհաշվենք այն, որ մենք նրանցից էլ ենք մեռնում։
Ռեպլիեր
  • Տկարություններից վատթարագույնը իր տկարություններին կառչած լինելն է։
Սենեկա Ավագ
  • Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են։
Սենեկա Ավագ
  • Իր հիվանդության գիտակցումն ու բուժվելու պատրաստակամությունն արդեն սկիզբն է ապաքինության։
Սերվանտես
  • Բախտը ոչ միշտ է հիվանդության հետ և նրա դեղամիջոցն ուղարկում։
Սերվանտես
  • Երբ գլուխը ցավում է , տառապում է ողջ մարմինը։
Սերվանտես
  • Եվ ամենալավ դեղամիջոցը չի օգնի հիվանդին, եթե նա հրաժարվում է այն ընդունել։
Սերվանտես
  • Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին։
Սոկրատես
  • Որքան ավելի խորն է ծածկված տկարությունը, այնքան ավելի չարորակ է ու վտանգավոր։
Վերգիլիոս
  • Դեղամիջոցները ներգործում են ավելի դանդաղ, քան հիվանդությունները։
Տակիտոս
  • Քանի դեռ հիվանդը կենդանի է, պետք չէ, ասում են, կորցնել հույսերը։
Ցիցերոն
  • Ոչ մի միջոց չի օգնի նրան, ով տրվել է հմայությանը։
Ստեֆան Ցվայգ
  • Ամենադառը հաբերն ամենալավ ազդեցությունը կարող են գործել։
Քելի
  • Ամենալավ բժիշկը նա է, ով գիտի դեղամիջոցների մեծ մասի անօգտակարությունը։
Ֆրանկլին
  • Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդն ապաքինվելու քիչ տվյալներ ունի։
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հիվանդություն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք հիվանդություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։