Մկրտիչ Սարգսյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Մկրտիչ Դիվինի Սարգսյան (մայիսի 2, 1924, Ախալքալաք — հունիսի 23, 2002, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հարատևելու միջոցը միայն թրի սրության մեջ չէ, այլ մտքի սրության, ոչ միայն բազկի, այլ մտքի զորության, ոչ թե ջարդելու և ավերելու, այլ կառուցելու և արարելու մեջ։ Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց։ Պաշտպանվելը՝ հարձակվելուց։ Աշխատելը՝ կողոպտելուց։ Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին։ Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է։ Նրա անմահությունը նաև իմ անմահությունն է։ Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը։ Ներիր, իմ ժողովուրդ, եթե մեծամտություն համարես անարժանիս ինքնագնահատականը[1]։
  • Թուրքը հարուստ հարևան չի հանդուրժի, անկասկած,
Մանավանդ երբ ընկած է ճանապարհին իր բախտի,
Մանավանդ որ նա ունի ուրիշ հավատ ու աստված,
Գոցելու է նրանց դեմ բաց դռները դրախտի[2]
  • Սիբիրը միայն տաժանավայր չի եղել: Սիբիրը եղել է նաև հեղափոխական մկրտության ավազան[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մկրտիչ Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: