Jump to content

Ազնվություն

Վիքիքաղվածք-ից

Ազնվություն, ազնիվ լինելը[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ազնվությունը ոչ միայն առաջին քայլն է դեպի վեհություն, այլ ինքնին վեհություն է։
Բոուվի
  • Ազնվությունը զարդարում է ցանկացած կոչում։
Շիլլեր
  • Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։
Ժորժ Սանդ
  • Եթե խաբեբաներն իմանային ազնվության բոլոր առավելությունները, ապա հանուն շահի կդադարեին խաբեբայությամբ զբաղվել։
Ֆրանկլին
  • Ազնիվ մարդուն կարելի է հետապնդել, բայց ոչ պատվազրկել։
Վոլտեր
  • Ազնիվ մարդու անկաշառ աչքը միշտ անհանգստացնում է խաբեբաներին։
Ռուսո
  • Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ ազնիվ մարդու համբավ, և յուրաքանչյուրը ցանկանում է գնել այն շատ էժան[2]։
Մինյոն Մաքլոֆլին

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
  2. Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 416։