Jump to content

Ուիլյամ Շեքսպիր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Վիլյամ Շեկսպիրից)
Ուիլյամ Շեքսպիրը

Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare, կնքված՝ ապրիլի 26, 1564 — ապրիլի 23, 1616), անգլիացի բանաստեղծ և թատերագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը[1]։
  • Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի
    Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
    Որ մեզ դուրս քշի հայրենի հողից--
    Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին[2]։
  • Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել[3]։
  • Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում[3]։
  • Քաջը մեռնելով հաղթում է մահին[4]։
  • Ի՛նչ հրաշակերտ է մարդը։ Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը։ Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները։ Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ։ Խոհականությամբ՝ կարծես մի աստված։ Աշխարհի գեղեցկությունը[4]։
  • Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն[4]։
  • Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը[4]։
  • Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ[4]։
  • Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե[5]։
  • Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա[5]։
  • Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան[5]։
  • Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը[5]։
  • Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը[5]։
  • Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում[5]։
  • Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել[6]։
  • Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին[6]։
  • Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում[6]։
  • Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը[6]։
  • Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ[6]։
  • Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է[6]։
  • Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը[7]։
  • Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա[7]։
  • Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում[7]։
  • Միամիտ մարդիկ սիրում են վիճել,
Իսկ ազնիվները՝ միաբան լինել[7]։
  • Բարեսիրտ մարդը բարի է տեսնում[7]։
  • Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է[7]։
  • Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,
Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել[8]։
  • Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,
Քան թե գիտությամբ հռչակվել տգետ[8]։
  • Վիշտը այտերն է նվաճում միայն,
Չի հաղթանակում ուղեղի վրա[8]։
Անխորհուրդ մարդկանց
Թշվառ ուղեղում[8]։
  • Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել[8]։
  • Արտաքին գեղեցկությունն առավել ևս արժեքավոր է, եթե պատսպարում է ներքին գեղեցկությունը։ Գիրքը, որի ոսկե ճարմանդները պարփակում են ոսկե բովանդակություն, ձեռք է բերում առանձնահատուկ հարգանք[9]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34.
  3. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 90.
  4. 1 2 3 4 5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91.
  5. 1 2 3 4 5 6 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92.
  6. 1 2 3 4 5 6 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93.
  7. 1 2 3 4 5 6 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 94.
  8. 1 2 3 4 5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 95.
  9. ↑ Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ուիլյամ Շեքսպիր հոդվածը նաև Վիքիպեդիայում: