Jump to content

Փառք

Վիքիքաղվածք-ից

Փառք

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Փառքը տրվում է միայն նրանց, ովքեր մշտապես ձգտում են դրան[1]։
Շառլ դը Գոլ
  • Դու մի՛ հավատ երբեք ոչ մեկին,
Ո՛չ բախտի, փառքի, ո՛չ մեծ հաղթության[1]։
Հովհաննես Թումանյան
  • Ուժեղների փառքը տկարների ազատությունն է[2]։
Ալֆոնս դե Լամարթին
  • Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը[2]։
Կիպլինգ
  • Փառքը ոսկով կգնվի, սիրելի՛ս, փառք ստանալեն ետքը ոսկի վաստակելը շատ դյուրին է[2]։
Հակոբ Պարոնյան
  • Դեպի փառք տանող ուղին դժվարությամբ է բացվում[2]։
Եթե եղած փառքին նորը չի ավելանում, հինն էլ կորչում է[2]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Ճշմարիտ ու մնայուն փառք կարող է բերել միայն աշխատանքը, որ կատարվել է ի սեր մարդկային ցեղի երջանկության[2]։
Չարլզ Սամներ
  • Ով չգիտի ժամանակի արժեքը, նա փառքի համար չի ծնվել[2]։
Լյուկ դը Վովենարգ
  • Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է հավերջական լինել[2]
Ցիցերոն
  • Բարի համբավը գեղեցիկ դեմքից լավ է[2]։
Հանկարծակի եկած փառքն արագ է անցնում[2]։
Թոմաս Ֆուլեր
  • Փառքից կուրացած՝ չէր նկատում նույնիսկ արևի լույսը[3]։
Գևորգ Հայրյան
  • Նրա փառքն ավելի մեծ էր, քան վաստակը։ Կործանվեց հավասարակշռությունը խախտվելուց[3]։
Գևորգ Հայրյան
  • Առանց փառքի կյանքում ոչ մի հետաքրքրություն չկա[4]։
Զորի Բալայան

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 312։
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 313։
  3. 1 2 Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
  4. ↑ Զորի Բալայան, Գոտեմարտ, Ե․, Հայաստան, 1976, էջ 23։