Ստելլա Գրիգորյան
Jump to navigation
Jump to search
Ստելլա Խաչատուրի Գրիգորյան (նոյեմբերի 4, 1989, Արագածավան), հայ քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ:
Քաղվածքներ[խմբագրել]
- Իմ նկարներում գույները տաք և սառն են, գորշ և ուրախ՝ նման մարդկային էմոցիաներին[1]:
- Զբոսանքը, ըստ իս, հոգու և մարմնի ներդաշնակությունն է[1]:
- Տաղանդը բարությունն է, այլ ոչ թե այն, ինչի շնորհիվ ստեղծվում են ստեղծագործությունները[1]:
- Քանդակագործությունը երազների և երևակայությունների դրսևորման դաշտ է:
- Իմ ոգեշնչումը կրում է հումանիզմի գաղափարախոսությունը:
- Չեմ քանդակում քիթ, բերան, ականջ, աչք, այլ՝ ներքին խորը հույզեր ու բնավորություններ:
- Կյանքն ապրելու արվեստ է:
- Քանդակագործության բուն գաղափարը աշխարհի ուսումնասիրությունն է:
- Ինձ համար ձուկը դրախտի, առօրյայից կտրվելու, ջրային թագավորության բնակիչն է, որը մարդու հետ համատեղ, հոսքին համընթաց գնում է և մեծ խորհուրդ ունի։
- Նկարը պատրանք է, իսկ քանդակը ֆիզիկականի միջոցով իր երևակայության դրսևորումն է:
- Լռությունը մեծ իմաստություն ունի. այն համահունչ է ժամանակին:
- Մարդու խոսքերը պետք է վազեն մտքերի հետևից։
- Սուտը կեղծ է և ժամանակավոր իսկ ճշմարտությունը հավերժական:
- Սերը՝ միայն զգայական սեր չէ հակառակ սեռի նկատմամբ, այլ կյանքն է, որն ապրում ենք ամեն մի վայրկյան։
- Ծերությունը մանկության և՛ շարունակությունն է, և՛ կրկնությունը։
- Սերը լույս է մթության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել]