Բնավորություն
Jump to navigation
Jump to search
Բնավորություն, աշխատանքի և իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի կայուն գծերի ամբողջություն։ Բնավորությունը արդյունք է արտաքին միջավայրի, դաստիարակության ու կրթության[1]։
Քաղվածքներ[խմբագրել]
- Լրջությունը բնավորության հիմքն է[2]:։
- Բնավորություն ու բարեկեցություն. ահա այն գույները, որոնցով պերճանում են մարդուս արժանիքները: Մեկն առանց մյուսի թերի է[2]:
- Հասարակության մեջ ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան կամազուրկ բնավորության տեր մարդը[2]:
- Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը` նրանից դուրս։
- Մարդկանց հետ հարաբերությունը փչացնում է բնավորությունը, մանավանդ եթե մարդ բնավորություն չունի[3]:
- Պարտքի հաստատուն գիտակցությունը բնավորության պսակն է[3]:
- Բնավորությունը կամքի գաղտնի ու մշտական Էներգիան է։
- Բնավորությունը սկզբունքների համաձայն գործելու ընդունակությունն է[3]:
- Լավ բնավորությունը հարստություն է ողջ կյանքի համար[3]:
- Բնավորությունը մարդու համար նույնն է, ինչ բուրմունքը ծաղկի համար[3]:
- Ուժեղ բնավորության մարդը ինչ-որ մի բան ապրել է և կոփվել է ապրումներից։ Նրա մեջ ինչ - որ ամուր բան կա, որին կարելի է ապավինել։
- Բնավորությունը նման է պալենդրոմի. ինչպես ուզում ես կարդա՝ աջից ձախ կամ ձախից աջ, այն մնում է դարձյալ նույնը[3]:
- Աղվեսը փոխում է բուրդը, բայց ոչ բնույթը[3]:
- Մենության մեջ կարելի է ամեն ինչ ձեռք բերել, բացի բնավորությունից[3]: