Jump to content

Մարդասիրություն

Վիքիքաղվածք-ից

Մարդասիրություն, հայացքների համախումբ, որոնք արտահայտում են հարգանքը մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ, հոգատարությունը մարդկանց բարօրության, նրանց համակողմանի զարգացման, մարդու համար հասարակական կյանքի նպաստավոր պայմանների ստեղծման նկատմամբ[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
Ժան Ժակ Ռուսո
  • Մարդը պետք է սիրի մարդկանց։ Եթե նա մարդկանց սիրի, ապա նա կապրի ավելի լավ, ավելի ուրախ, քանի որ աշխարհում ոչ ոք այնպես վատ չի ապրում, ինչպես միզանտրոպը` մարդատյացը։
Միխայիլ Իվանովիչ Կալինին
  • Մարդասիրությունը այն միակ բանն է, որը, հավանաբար, մնացել է անէություն գնացած Ժողովուրդներից ու քաղաքակրթություններից` գրքերը, ժողովրդական ասքերը, մարմարե արձանները, ճարտարապետական համաչափությունները։
Լև Տոլստոյ
  • Իմ կարծիքով, մարդն ապրում է, քանի դեռ սիրում է, իսկ եթե նա մարդկանց չի սիրում, էլ ինչի՞ է նա պետք։
Մաքսիմ Գորկի
  • Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա նրանում։
Ռ. Էմերսոն
  • Բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է։ Ինչպես էլ մենք հասկանանք բարին, մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան ձգտումը դեպի բարին։
Լև Տոլստոյ
  • Մարդը որքան ավելի խելացի և ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ։
Բլեզ Պասկալ
  • Ամենանրբին բավականությունը նրանում է, որ բավականություն պատճառես ուրիշներին։
Ժան դե Լաբրյուեր
Վասիլի Սուխոմլինսկի

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975։