Ուայլդեր Պենֆիլդ
Jump to navigation
Jump to search
Ուայլդեր Գրեյվս Պենֆիլդ (անգլ.՝ Wilder Graves Penfield, հունվարի 26, 1891, Սպոքան - ապրիլի 5, 1976, Մոնրեալ), կանադացի նյարդաբան, նյարդավիրաբույժ։
Քաղվածքներ[խմբագրել]
- Որպեսզի հարստանաս, պետք է բարեպաշտ լինես և կարողանաս վստահություն ներշնչել, իսկ եթե բուժման ընթացքում սխալ բաց թողնես, աշխատիր որքան կարող ես շուտ թաղել դրա հետևանքները:
- Վախը հաղթահարելու համար, պետք է նախ և առաջ լավ ծանոթանալ դրան: Վախը ծագում է այնպիսի վտանգներից, որոնք մարդը ջանում է չտեսնել և այդ ժամանակ նա դժբախտ է զգում իրեն: Վախը կարող է քեզ դրդել չմտածված և անվայել արարքների:
- Կուշտ և սիրված լինելը դեռևս քիչ է: Կա մի ինչ-որ անհամեմատ ավելի մեծ և գեղեցիկ բան… հրաշալի երազ, իսկ այդ երազի մեջ` նա, ում հետ կարող ես բաժանել կյանքի բոլոր վշտերը, ուրախությունները և նրա աշխատանքը:
- Աշխարհի վրա շատ բաներ կան, որոնք բժիշկները կամ մոռանում են, կամ էլ երբեք չեն իմանում, հատկապես նրանք, ովքեր ուսուցանում են և իմաստուն գրքեր գրում:
- Ստրուկը չի կարող ծառայել երկու տիրոջ:
- Վայել չէ ծերանալ, առանց գեթ մի անգամ փորձելու այն գեղեցկությունն ու ուժը, որին ընդունակ է քո մարմինը:
- Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչի մեջ է տեսնում մեծագույն բարիքը: Հատկապես դա է, որ յուրաքանչյուրին դարձնում է այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, ներքին պահանջն է, որ առաջնորդում է մարդուն իր ամբողջ կյանքում:
- Ամուսնությունը մարդ չի կարող խմիչքի պես փորձել և թափել, եթե պարզվի, որ չափից դուրս անհամ է…
- Սերը ծանր պարտականություն չէ և ոչ էլ րոպեական հաճույք: Սերը երանավետ հանգույց է, որ կապում է տղամարդուն և կնոջը, որ օգնում է նրանց աշխատել և ապրել միասին:
- Դավադրությունը միշտ հանգեցնում է բռնակալության, իսկ ազատ մարդիկ պետք է ամբողջ ուժով դիմադրեն նրան:
- Խելացի իշխանությունը կառավարման ամենաիմաստուն ձևն է:
- Եթե ընտանիքում հակառակության ոգի է տիրում, ապա տունը բեմահարթակ է դառնում ողբերգության համար:
- Այն խորհրդավոր ձգտումը, որ տղամարդը զգում է միայն մի կնոջ նկատմամբ, դա էլ հենց կոչվում է սեր: Դա միաժամանակ և` մարմնի, և` հոգու ծնունդ է: Սերն անհամեմատ ավելի մեծ է, քան մարմնական ցանկությունների բավարարումը: Սերը ուժ է, որ սարսափեցնում է ամբողջ բնությունը ու միացնում ներհակությունները:
- Չար ուժը կոփում է աշխարհը, ատելությունը, կոփում է ոլորտային կեցությունը: Սերը հեռանում է, իսկ երկպառակությունը աճում:
- Կյանքի մայրամուտին վրա է հասնում մի պահ, երբ հետևում կրակները մարում են, իսկ առջևում սև մահն է: Եվ այդ ժամանակ ամեն մարդ մենակ է դիմավորում իր աստվածներին:
- Ուժով և խիզախությամբ օժտված մարդը պետք է կյանքում դժվարություններ փնտրի: Պայքարը մարդուն ուրախություն է բերում, իսկ հաջողությունը` երջանկություն:
- Նա , ով սովորեցնում է ուրիշներին, չի կարող առանց դրա յոլա գնալ:
- Ջահելությունը չգիտե, ինչ բան է ծերությունը: Մարդն իմանում է դա, երբ ջահելությունն արդեն անդառնալի կերպով անցած է լինում:
- Եթե կողովիդ մեջ թունավոր օձ կա, կափարիչը մի բարձրացնի, քանի դեռ չես որոշել ինչ ես անելու:
- Վտանգը բացահայտում է մարդկային սրտի վեհությունը: Երբ վտանգը փոքրիկ է , հաղթել կարող է և չնչին մարդը:
- Ամենասև ամպերով պատված կյանքն էլ մայրամուտին կարող է փայլել արեգակնային փայլով: Մարդու կյանքը կարճատև է, և երբ աստվածների կամքին հակառակ ես գնում, ջանքերդ ապարդյուն են անցնում:
- Կյանքը հաղորդվում է սերնդից սերունդ: Հենց կյանքի այդ անընդհատ լինելու մեջ է նրա իմաստը:
Աղբյուրներ[խմբագրել]
- «Ջահ», Ուիլդեր Պենֆիլդ, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1967: