Jump to content

Գիրք

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Գրքերից)
Սանդխկա վանքի Ավետարան, ծաղկող՝ Հովհաննես, 1053թ. (Մատենադարան)

Գիրքը մի հավաքածու է գրված, տպված, պատկերազարդած, կամ դատարկ էջերի, կազմված թղթից, կտորից, մագաղաթից կամ ուրիշ նյութերից, ընդհանրապես ամրացված իրար մի եզրում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա։ Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում[1]։
Մորիս Բարրես
  • Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով[2]։
Մարկոս Ավրելիոս
Ֆիլիպ Սիդնեյ
Գիրք ծամողը, գործ՝ Քառլ Շպիցվեգի
  • Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից։ Նույնը և գրքում։ [4]
Լև Տոլստոյ
  • Ես միշտ երևակայել եմ, թե Դրախտը մի տեսակ գրադարան կլինի։
Խորխե Լուիս Բորխես, Մի ավյուն գրքերի համար, խմբ. Հարոլդ Ռաբինովից և Րոբ Կափլան
  • Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար։
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Հնարավոր չէ հեշտությամբ գտնել մի գիրք, որը մեզ ավելի շատ բան է սովորեցրել, քան մեր իսկ գրած գիրքը։
  • Լավ գիրքը մտքով և ոգով հարստացնում է նաև իր հակառակորդին։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր։ Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ։ Ահա և բոլորը[5]։
Օսկար Ուայլդ
  • Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները[5]։
Հենրի Ֆիլդինգ
  • Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը[5]։
Պոլ Վալերի
  • Գիրքը քո այն ուսուցիչն է, որ քեզ երբեք չի պատժի, բայց սխալ գործելու դեպքում քեզ ամեն ինչ այնպես կհասկացնի, որ էլ երբեք նույն սխալը չես կրկնի[5]։
Նարե Ղալամքարյան
  • Առանց գրքի չկա գիտություն, առանց գիտության չկա կոմունիզմ[6]։
Վլադիմիր Լենին
  • Իմ մեջ եղած ամեն ինչի համար ես պարտական եմ գրքերին[7]։
Մաքսիմ Գորկի
  • Ընթերցանություն՝ ահա լավագույն ուսումը[8]։
Ալեքսանդր Պուշկին
  • Գիրքը հսկայական ուժ է[9]։
Վլադիմիր Լենին
  • Օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է[10]։
Սենեկա
  • Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[11]։
Վոլտեր
  • Աշխարհում գրքից սիրելի բարեկամ չկա[12]։
Նավոյի
  • Կարդալ և չհասկանալ նույնն է, ինչ բոլորովին չկարդալ[13]։
Յան Ամոս Կոմենսկի
  • Ամենից շատ օգտակար են այն գրքերը որոնք մեզ ամենից շատ են ստիպում մտածել[14]։
Թոնի Պարկեր
  • Գիրքը կուլտուրական դաստիարակության գործիք է[15]։
Մաքսիմ Գորկի
  • Ես խորապես համոզված եմ, որ անհասցե գիրք ընդհանրապես չպետք է լինի[16]։
Զորի Բալայան

► Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը:-Վիլյամ Սարոյան

► Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:-Մարկ Ավրելի

► Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:-Ժան Պոլ Սարտր

► Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:-Արիստոտել

► Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը:-Պոլ Վալերի


Աղբյուրներ

[խմբագրել]

https://grqamol.am/article/grqeri-masin/

  1. ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 68. ISBN 99941-807-0-3.
  2. ↑ Աֆորիզմներ գրքերի մասին
  3. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 181.
  4. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 175.
  5. 1 2 3 4 Աֆորիզմներ գրքերի մասին
  6. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  7. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան,1974
  8. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  9. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  10. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  11. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  12. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  13. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  14. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  15. ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
  16. ↑ Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987, էջ 228։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գիրք հոդվածը նաև Վիքիպեդիայում: