Jump to content

Թատրոն (Սոմերսեթ Մոեմ)

Վիքիքաղվածք-ից
«Թատրոն» գրքի շապիկը

«Թատրոն» (անգլ.՝ Theatre), անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի վեպը, որը նա գրել է 1937 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանել Ջ․ Հովհաննիսյանը 1985 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Միայն կինը գիտի, թե ինչի է ընդունակ կին արարածը։
  • Երիտասարդ լինելը հիանալի է։
  • Տղամարդիկ իրենց սովորությունների գերին են, դա կանանց օգնում է բռում պահել նրանց։
  • Կան մարդիկ, որ հիմար են, բայց չգիտեն, որ հիմար են – ահա թե ինչն է ճակատագրական։ Ավելի լավ է, երբ մարդ հիմար է, գոնե իմանա, որ հիմար է։
  • Դու չես ուզում հասկանալ, որ դերասանի խաղը կյանք չէ, դա արվեստ է, իսկ արվեստն այն է, ինչ ստեղծագործում ես։ Իսկական վիշտը տգեղ է, դերասանի խնդիրն է ներկայացնել այն ոչ միայն ճշմարտացի, այլև գեղեցիկ։ Եթե ես իսկապես մահանայի, ինչպես և մահացել եմ մի քանի անգամ տարբեր պիեսներում, կարծում ես շատ պետքս կլիներ՝ շարժումներս վայելչագեղ են, թե ոչ, կամ արդյոք իմ վերջին բառերը լսելի են վերնահասի վերջին շարքերում։ Եթե դա կեղծիք է, ապա ավելի մեծ կեղծիք չէ, քան Բեթհովենի սոնատը, իսկ ես նույնպիսի մի կեղծարար եմ, որպիսին դաշնակահարն է, որը նվագում է այն։
  • Կյանքի դժբախտությունն այն է, որ երբեմն անուրջներն իրականություն են դառնում։
  • Սերն, իրոք, արժանի չէ այն աղմուկին, որ բարձրացնում են դրա շուրջ։
  • Պոեզիան ծնվում է զգացմունքներից, որ վերհիշում ես, երբ հոգումդ ամեն ինչ խաղաղվել է։
  • «Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ»։ Բայց այնտեղ՝ կամարներից այն կողմ, միայն պատրանք է, մենք՝ դերասաններս ենք միակ իրականը։ Մարդիկ մեր հումքն են։ Մենք ենք իմաստավորում նրանց կյանքը։ Մենք վերցնում ենք նրանց հիմար, աննշան զգացմունքներն ու դարձնում արվեստ, դրանցից մենք գեղեցկություն ենք կերտում և նրանց գոյության իմաստն այն է, որ նրանք դիտողներ են, որոնք մեզ պետք են, որոնց վրա մենք նվագում ենք, իսկ էլ ինչ գործիք, եթե ոչ ոք չի նվագելու։
  • Ջուլիան սկսել էր վախենալ, որ իրենք չափից ավելի լավ գիտեն միմյանց, որպեսզի իրենց հարաբերությունները այլ ընթացք ստանան և դառնորեն նախատում էր իրեն, որ ծանոթության հենց սկզբից ամեն ինչ մինչև վերջ չհասցրեց։ Այժմ Մայքլն այնքան բարեկամաբար էր կապված, որ հազիվ թե երբևէ դառնար իր սիրեկանը։
  • Երբեք դադար մի տուր, եթե դրա կարիքը չկա։ Բայց երբ արդեն դադար ես տվել, ձգիր որքան կարող ես։
  • Որքան էլ տարօրինակ թվա, կնոջ համար հաճելի է, երբ տղամարդու գլխում միայն մի միտք է պտտվում՝ ինչպես շուտ անկողին մտնի հետը։
  • Եթե կնոջ սիրային զեղումները մերժվում են տղամարդու կողմից, ուրեմն նա պետք է հանգի երկուսից մեկ եզրակացության. կամ այդ տղամարդը հոմոսեքսուալիստ է, կամ՝ իմպոտենտ։
  • Ոչ պարտապան դարձիր, ոչ էլ պարտատեր։
  • Այնքան ստորացուցիչ է սեր հայցել։
  • Դերասանի աշխատանքը ողջ ժամանակը խլող աշխատանք է, և եթե ցանկանում ես իսկապես հաջողության հասնել, պետք է ամբողջովին նվիրվես դրան։ Ինձ ուղղակի զայրացնում են մարդիկ, որոնց կարծիքով, միայն սատանան գիտե, թե ինչով են զբաղվում դերասաններն ու դերասանուհիները։ Հասկացեք, մենք այդքան ժամանակ չունենք նման հիմարություններով զբաղվելու։
  • Այդպիսին են մարդիկ։ Երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանք անդադար ձգտում են փոփոխության։ Նորություն, նորություն և ուրիշ ոչինչ։
  • Տղամարդիկ այնքան հիմար են, որ եթե հիմարություն անելու առիթ ներկայանա, նրանք հազիվ թե հրաժարվեն դրանից։
  • Հաջողությունը դեռ ամեն ինչ չէ։ Երբեմն փորձում եմ ինքս ինձ պատասխանել, թե իմ հիմար ու անիմաստ փառամոլությունը բավարարելու համար արդյո՞ք չեմ կորցրել աշխարհում ամենաթանկ բանը։ Ի վերջո սերը միակն է, հանուն որի արժե ապրել։
  • Մենք պարտավոր ենք հասկանալ, որ շատ բան պետք է մոռացության տանք ու փոխարենը շատ բան սովորենք, երբ առաջին անգամ բախվում ենք կյանքի հետ։ Ճիշտ է, հեշտ չէ ազատվել սեփական իդեալներից, իսկ առօրյա կյանքի դաժան փաստերը դառը հաբեր են, որոնք, սակայն, պետք է կուլ տալ։
  • Հիանալի է զգալ, որ սիրտդ ամբողջովին քեզ է պատկանում, դա այնպիսի վստահություն է ներշնչում։
  • Մի եղեք բնական։ Բեմը դրա տեղը չէ։ Այստեղ ձևացնել է պետք։ Բայց թվացեք բնական։
  • Նրա հետ էր իր արվեստը։ Թատրոն մտնելուն պես վիշտը, նվաստացումը, խանդը հանդարտվում էին։ Դա նրան հաղթողի զգացում էր ներշնչում, ասես գրիմով լի ամոթի մեջ մեկ այլ էություն էր գտնում, որն անձեռնմխելի էր մարդկային վշտերի համար։ Այդպիսի ապաստան ունենալով՝ նա ինչի ասես կարող էր դիմանալ։
  • Պատկերել զգացմունքները կարելի է միայն այն ժամանակ, երբ արդեն հաղթահարել ես դրանք։
  • Աստված վկա, ինչ հիանալի բան է, երբ մարդն ինքն իր գլխի տերն է։
  • Եթե մարդ սկսում է մտաբերել անցյալը, ուրեմն ապագա չունի։
  • Հենց մենք ենք, որ գոյություն ունենք։ Մարդիկ միայն ստվերներ են, և մենք նրանց շնչավորում ենք։ Մենք այս կյանք կոչված անձև, անմիտ պայքարի սիմվոլներն ենք և հենց միայն սիմվոլն է, որ իրական է։ Ասում են դերասանների խաղը կեղծիք է։ Հենց այդ կեղծիքն էլ միակ ռեալությունն է։
  • Ինչ կարճամիտ էակներ կլինեինք, եթե կարճատև խենթության համար մի կողմ ձգած լինեինք այն երջանկությունը, որ քաղում ենք մեր ընկերությունից։
  • Կինը գրավում է տղամարդկանց՝ գործի դնելով իր հմայքները և պահում է՝ կառչելով նրանց թուլություններից։
  • Մարդկանց պատճառներ պետք չեն, որպեսզի անեն այն, ինչ իրենց սրտով է, նրանց պատրվակներ են պետք։
  • Ամեն մարդ պետք է ինքը լինի իր գլխի տերը։ Դա է հարստանալու միակ ճանապարհը։
  • Միշտ պետք է աշխատել հնարավորին չափ ճիշտն ասել։
  • Կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, երբ սերն է մեռնում։
  • Տարօրինակ աշխարհում ենք ապրում։ Դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի ջենտլմեն երևան, իսկ ջենտլմեններն էլ ջանք չեն խնայում դերասաններին նմանվելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 258. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թատրոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: