Jump to content

Վստահություն

Վիքիքաղվածք-ից

Վստահություն, սոցիալական հարաբերությունները սահմանող կարևորագույն գործոններից մեկը։ Այն դիտարկվում է որպես ենթահամակարգերի միջև ռեսուրսների փոխադարձ փոխանակում, ինչպես նաև ենթադրություն, սպասում այն գործողությունների և իրավիճակների, որոնցում անհատն ընդգրկված է։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մի՛ վստահեք նրան, ով ոչ մեկին չի վստահում[1]։
Արթուրո Գրաֆ
  • Վստահեք մարդկանց, և նրանք հավատարիմ կլինեն ձեզ[1]։
Ռալֆ Էմերսոն
  • Մարդուն վստահելի դարձնելու միակ միջոցը նրան վստահելն է[1]։
Թոմաս
  • Ավելի պախարակելի է ընկերոջը չվստահելը, քան նրանից խաբվելը[1]։
Լարոշֆուկո
  • Պետք չէ հավատ ընծայել մի մարդու, որը ինչ-որ բան հաստատելիս ձեռքը դնում է սրտին[1]։
Գեորգ Լիխտենբերգ
  • Ոչ մի ամրոց չի կարող համեմատվել ժողովրդի վստահության հետ[1]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Անվստահությունը տխմարի իմաստությունն է[1]։
Հենրի Շոու
  • Կորսված վստահությունը նման է կորսված կյանքի. այն անդառնալի է[1]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Սրբությամբ պահպանենք հասարակական վստահությունը, ուժի և համոզվածության այդ անսպառ աղբյուրը[1]։
Ջորջ Վաշինգտոն

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 308։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վստահություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: