Jump to content

Ապուշը

Վիքիքաղվածք-ից
«Ապուշը» գրքի շապիկը

«Ապուշը» («ռուս.՝ Идиот»), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից առ 1869 թվականի փետրվար «Ռուսական լրաբեր» («Русский вестник») պարբերականում։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն՝ Ա․ Վարդապետյանի կողմից 1965 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աղքատությունը արատ չէ։
  • Ցրվածության պատճառը գալիս է երևակայության հավելուրդից։
  • Եվ ի՞նչը, կյանքում ո՞ր նպատակն է ծնողական նպատակներից ավելի սրբազան ու կարևոր։ Ինչի՞ց պետք է կառչել, եթե ոչ ընտանիքից։
  • Կրքով շատ տարված մարդը, մանավանդ, եթե նա տարիքն առած է, բոլորովին կուրանում է և պատրաստ է հույս տածել այնտեղ, որտեղ դա բոլորովին չկա. դեռ ավելին, խելքը կորցնում է գործում է փոքր երեխայի պես, թեկուզև խելքի ծով լինի։
  • – Ես միշտ բարի եմ, և դա իմ միակ թերությունն է, որովհետև պետք չէ միշտ բարի լինել։
  • – Ինձ թվում էր, որ եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես։
  • – Երեխաների հետ շփվելուց հետո ես հասկանալ չէի կարող, թե ինչպես են թախծում և ինչու են թախծում մարդիկ։
  • – Գլխավորն այն է, որ արդեն փոխվել է իմ ողջ կյանքը։ Ես նստել էի վագոնում և մտածում էի. «Հիմա ես գնում եմ մարդկանց մոտ. գուցե ես ոչինչ չգիտեմ, բայց սկսվել է մի նոր կյանք»։ Ես որոշել եմ իմ գործը կատարել ազնվորեն ու հաստատակամ։ Թերևս մարդկանց հետ ինձ համար ձանձրալի ու ծանր կլինի։ Որոշել եմ բոլորի հետ նախապես քաղաքավարի ու անկեղծ լինել. չէ՞ որ ոք ոք ավելին չի պահանջի ինձնից։
  • – Բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում։
  • Ումից վախենում ես, նրան չես արհամարհում։
  • Այն ինչը սկսել է ստով, ստով էլ պետք է ավարտվի, բնության օրենքն է այդպիսին…
  • Նա չէր էլ սպասում որ իր սիրտն այդքան ցավով լցված կզարկի։
  • Անցեք մեր կողքով, և ներեք մեզ մեր երջանկությունը։
  • Ոչ-ոք դուրս չի թռչում լուսամուտից, բայց եթե հրդեհ պատահի, նույնիսկ առաջին ջենթլմենը և ամենաառաջին տիկինը դուրս կթռչեն լուսամուտից։ Եթե կարիքը ստիպի, ճար չկա։
  • Մի ակնթարթն իսկ չի կարելի կոպեկի արժեքով գնահատել, և երբեմն հինգ րոպեն գանձից էլ թանկ է։
  • Ես չեմ հասկանում, թե ինչպես մարդիկ այդքան կյանք ունենալով չեն կարողանում հարուստ դառնալ։ Ես ճանաչում էի մի աղքատի, որը քաղցից մեռավ, հիշում եմ դա ինձ հավասարակշռությունից հանեց։ Եվ եթե կարելի լիներ այդ աղքատին կենդանացնել, կարծում եմ նրան մահապատժի կենթարկեի։
  • Երեխային կարելի է ամեն ինչ ասել, ամեն ինչ. ինձ միշտ զարմացրել է այն միտքը, թե որքան վատ են ճանաչում մեծերը երեխաներին, հայրերն ու մայրերը նույնիսկ իրենց երեխաներին։ Երեխաներից ոչինչ չպետք է թաքցնել, այն պատրվաակով, որ նրանք փոքր են և նրանց համար վաղաժամ է իմանալը։ Ինչպիսի՜ տխուր և տարաբախտ միտք։ Եվ ինչպես լավ են նկատում երեխաներն իրենք, որ հայրեր նրանց համարում են չափազանց փոքրիկ ու ոչինչ չհասկացող, մինչդեռ նրանք ամեն ինչ հասկանում են։ Մեծերը չգիտեն, որ երեխան նույնիսկ ամենադժվարին գործում կարող է չափազանց կարևոր խորհուրդ տալ։
  • Երեխաների միջոցով հոգին բուժվում է…
  • Մի բան ճիշտ է, ես իրոք էլ չեմ սիրում մեծերի, չափահաս մարդկանց հետ լինել, և դա ես վաղուց եմ նկատել, չեմ սիրում, որովհետև չեմ կարող։ Ինչ էլ խոսեն նրանք ինձ հետ, որքան էլ բարի լինեն իմ նկնատմամբ, այնուամենայնիվ չգիտես ինչու միշտ ինձ համար ծանր է նրանց հետ, և ես սաստիկ ուրախ եմ, երբ կարող եմ շուտով գնալ ընկերներիս մոռ, իսկ իմ ընկերները միշտ երեխաներ են եղել, բայց ոչ նրա համար, որ ես ինքս երեխա էի, այլ ուղղակի նրա համար, որ միշտ երեխաներն ինձ ձգում էին։-իշխան Միշկին
  • Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ նա, ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ։
  • Փողը ամենից ավելի նրանով է ստոր ու ատելի, որ նա նույնիսկ տաղանդ է տալիս։
  • Այնպիսի մարդկանց, որոնց մարդ անմիջապես կսիրի, շուտ չի հանդիպում։
  • Ես շատ լավ գիտեմ, որ ամոթ է բոլորին ասել քո զգացմունքների մասին։
  • Գեղեցկությունը դժվար է դատել. այն հանելուկ է։
  • Աստված որոնում է մարդկանց, իհարկե, լավ մարդկանց, իսկ չար ու կամակոր մարդիկ նրան պետք չեն, հատկապես կամակոր մարդիկ, որոնք այսօր մի բան են վճռում, իսկ վաղն ուրիշ բան ասում։
  • Ես ուզում եմ գոնե մեկ մարդու հետ խոսել ամեն ինչի մասին այնպես, ինչպես ինքս ինձ հետ։
  • Սիրտ ունեցող, բայց անխելք կինն էլ դժբախտ է, խելացի, բայց անսիրտ կինն էլ է դժբախտ։ Հին ճշմարտություն է։ Ահա ես սիրտ ունեցող անխելք կին եմ, իսկ դու խելացի անսիրտ կին ես. և մենք երկուսս էլ դժբախտ ենք, երկուսս էլ տառապում ենք։
  • Մեր ժամանակի ու ցեղի մարդու համար ոչինչ ավելի վիրավորական չկա, քան այն, որ նրան ասեն, թե նա ինքնատիպ չէ, բնավորութամբ թույլ է, առանց հատուկ տաղանդների է և սովորական մարդ է։
  • Նա, ով ներում է ապտակը և մենամարտի չի կանչում, սրիկա է։
  • Կարելի է գողանալ, գող չլինելով հանդերձ։
  • Մարդիկ հենց ստեղծված են, որ իրար տանջեն։
  • Ժամանակին հավատա, ամեն ինչ կանցնի։
  • Չէ որ գլխավոր, ամենաիսկական ցավը, գուցե, վերքերի մեջ չէ, այլ գուցե նրա, որ գիտես՝ ահա մեկ ժամից, հետո տասը րոպեից, հետո արդեն կես րոպեից, հետո հիմա, հենց հիմա, հոգին դուրս կթռչի մարմնից, և այլևս չես կարող մարդ լինել…
  • Եթե իսկապես ուզում ես, մի՞թե հույս չունես…
  • Ինչի համար է մարդկանց մշտական տխրությունը, նրանց մշտական իրարանցումը, չարությունը։ Ով է մեղավոր, որ նրանք երջանիկ չեն, որ չեն կարողանում ապրել՝ առջևում վաթսունհինգ տարի ունենալով…
  • Եվ մի՞թե իրականում մարդը կարող է դժբախտ լինել։ Գիտե՞ք՝ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անցնել ծառի կողքով և երջանիկ չլինել, որ տեսնում ես այն։ Խոսել մարդու հետ և երջանիկ չլինել, որ սիրում ես նրան… Նայեք երեխային, նայեք, թե ինչպես է աճում խոտը, նայեք աչքերին, որոնք նայում են ձեզ, և որոնք սիրում են ձեզ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ապուշը։ [Վեպ] / Ֆ.Մ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Ա.Ղ. Վարդապետյան; Խմբ.՝ Դ.Գ. Եսայան. - Երևան։ Հայաստան, 1965. - 850 էջ։


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ապուշը հոդվածը նաև Վիքիպեդիայում: